Logo

Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 28.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Urartu Pyunik 5 - Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Փյունիկին»:

1․ Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմն իր պատմության մեջ ամենաանհաջող մրցաշրջաններից մեկն անցկացրեց՝ առաջնությունն ավարտելով 7-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակում ավելի ցածր արդյունք «Փյունիկը» գրանցել էր միայն նախորդ առաջնությունում՝ 9 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 8-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակում 24 հանդիպումներում թիմի օգտին 25 միավոր գրանցվեց (6 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 20-18), ինչը հնարավոր միավորների 34,7 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված է «Լոռիի» հետ չկայացած խաղում «Փյունիկի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը:

16.08.2020 Ararat 1 0 Pyunik 16 960x640 - Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

Փաստացի «Փյունիկն» առաջնությունում 24 խաղ անցկացրեց (6 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 19-18), որից «Գանձասար-Կապանի» հետ կայացած հանդիպման արդյունքը (2-0) չեղարկվեց:

2․ «Փյունիկն» իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց՝ փաստացի անցկացրած 24 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) խփելով ընդամենը 19 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,79 գոլ):

Նախկինում ամենացածր արդյունավետությամբ փյունիկցիներն աչքի էին ընկել 1998թ.՝ 25 հանդիպումներում խփելով 27 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 1,08 գոլ): Դա պայմանավորված էր նրանով, որ առաջին շրջանի ավարտից հետո թիմի մի խումբ առաջատար ֆուտբոլիստներ հեռացել էին «Փյունիկից»: Ի դեպ, հենց այդ մրցաշրջանի ավարտից հետո էր «Փյունիկը» լուծարվել:

Urartu Pyunik 15 960x640 - Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

Առաջնությունում տոնած հաղթանակների քանակն էլ (6) 1998թ. գրանցած վատագույն արդյունքի կրկնությունն է: Իսկ ահա բաց թողած գոլերի քանակը (18, միջինը մեկ խաղում՝ 0,75 գոլ) լավագույնն է թիմի պատմության մեջ վերջին 11 առաջնություններում: Մինչ այդ ավելի քիչ գոլեր (13) փյունիկցիները բաց էին թողել 2009թ. առաջնության 28 հանդիպումներում (միջինը մեկ խաղում՝ 0,46 գոլ):

Մեր ընտրանին

Վաստակած միավորների քանակն էլ գերազանցում է միայն 1998թ. գրանցած վատագույն արդյունքը (21 միավոր):

3․ Առաջնությունում «Փյունիկը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Աշնանային հատվածում թիմը գլխավորում էր Արտակ Օսեյանը, որի օրոք միակ հաղթանակը գրանցվել էր «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում: Առաջնության աշնանային հատվածը «Փյունիկն» ավարտել էր վերջին՝ 9-րդ հորիզոնականում՝ 10 հանդիպումներում վաստակելով ընդամենը 5 միավոր (5-ական ոչ-ոքի և պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 2-8), ինչը հնարավոր միավորների 16,6 տոկոսն է:

05.03.2021 Alashkert 1 1 Alashkert 20 960x640 - Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

Ուստի պատահական չէ, որ Օսեյանը պաշտոնանկ արվեց, որին փոխարինեց մինչ այդ «Ալաշկերտը» գլխավորած Եղիշե Մելիքյանը: Նրա գլխավորությամբ «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածում անցկացրած 13 հանդիպումներում վաստակեց 17 միավոր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 15-10), ինչը հնարավոր միավորների 43,5 տոկոսն է: 3 միավոր էլ «Փյունիկի» օգտին գրանցվեց «Լոռիի» հետ չկայացած խաղում:

4․ «Փյունիկը» շատ հաջող հանդես եկավ մրցակիցների դաշտերում՝ 13 հանդիպումներում վաստակելով 19 միավոր (6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-8), ինչը հնարավոր միավորների 48,7 տոկոսն է: Հյուրընկալվելիս «Փյունիկը» հաղթեց «Շիրակին» (2-0, 5-1), «Նոային» (1-0), «Վանին» (3-0) և «Ուրարտուին» (1-0): Մեկ հաղթանակ էլ թիմի օգտին գրանցվել է «Լոռիի» հետ չկայացած խաղում:

Իսկ ահա սեփական հարկի տակ «Փյունիկին» այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ հաղթանակ տոնել՝ 11 հանդիպումներում իր օգտին ընդամենը 6 միավոր գրանցելով (6 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 4-10), ինչը հնարավոր միավորների 18,1 տոկոսն է:

16.08.2020 Ararat 1 0 Pyunik 20 960x640 - Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (0-1), «Շիրակին» (0-2), «Արարատին» (1-2), «Նոային» (0-1) և «Ուրարտուին» (0-1):

Միայն առաջնության 6-րդ խաղում (չհաշված «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված  հանդիպումը) «Փյունիկին» վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվը: Գոլի հեղինակն Արմեն Նահապետյանն էր, որն «Արարատի» հետ հանդիպման 87-րդ րոպեին թիմին փրկել էր պարտությունից:

Առաջնության մեկնարկից փյունիկցիները 11 խաղ ընթացան առանց հաղթանակի (5 ոչ-ոքի, 6 պարտություն): «Փյունիկը» 3 անընդմեջ պարտություն կրեց:

29.08.2020 Van 1 0 Pyunik 6 960x640 - Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

24 հանդիպումներից 9-ում է «Փյունիկի» դարպասն անառիկ մնացել, իսկ ահա 13 խաղում փյունիկցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Մեր ընտրանին

«Փյունիկը» խոշոր հաշվով երկու հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով «Վանի» (3-0) և «Շիրակի» (5-1) նկատմամբ: Փյունիկցիները խոշոր հաշվով չպարտվեցին:

5․ «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է ընդամենը 2 11մ հարված, որից իրացվել է մեկը: Դա առաջնության մասնակից թիմերի մեջ ամենացածր ցուցանիշն է:

Urartu Pyunik 3 960x640 - Ամենահուսալի դարպասապահին ունեցող թիմն իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց

Թիմի օգտին նշանակված միակ 11մ հարվածն անհաջող է իրացրել Անտոն Կոբյալկոն: Նրա հարվածը հետ է մղել «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին:

Իսկ ահա Ստանիսլավ Բուչնևի դարպասը գրավել է «Արարատ-Արմենիայի» լեգեոներ Մաիլսոն Լիման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա