Logo

Ամենակոռեկտ թիմը գրանցեց վերջին 7 առաջնությունների իր լավագույն արդյունքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 18 scaled - Ամենակոռեկտ թիմը գրանցեց վերջին 7 առաջնությունների իր լավագույն արդյունքը

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատին»:

1․ Նախորդ մրցաշրջանի համեմատ կրկին կազմը գրեթե լիովին փոփոխած «Արարատը» մարզչական նոր շտաբի ղեկավար Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թեև անհաշտ պայքար մղեց չեմպիոնության համար, սակայն նույնիսկ մրցանակակիր չդարձավ՝ բավարարվելով 4-րդ հորիզոնականով: Ճիշտ է, այդ արդյունքը լավագույնն է «Արարատի» համար վերջին 7 առաջնություններում: Իսկ վերջին անգամ արարատցիները մրցանակակիր են դարձել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դառնալով արծաթե մեդալակիրներ:

Մրցաշարային աղյուսակում 24 հանդիպումներում թիմի օգտին 40 միավոր գրանցվեց (11 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 34-18), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված են «Լոռիի» հետ չկայացած երկու հանդիպումներում «Արարատի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակները:

15.05.2021 Ararat Alashkert cup final 3 960x640 - Ամենակոռեկտ թիմը գրանցեց վերջին 7 առաջնությունների իր լավագույն արդյունքը

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատը» փաստացի 23 խաղ անցկացրեց (10 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-19), որից «Գանձասար-Կապանի» հետ հանդիպման արդյունքը (2-1) չեղարկվեց:

Բաց թողած գոլերի քանակը (19) նվազագույնն է «Արարատի» համար վերջին 21 առաջնություններում: Մինչ այդ ավելի ցածր ցուցանիշ (18 գոլ) գրանցվել էր 1996/97թթ. առաջնության 21 հանդիպումներում: Իսկ ամենահուսալի պաշտպանությամբ «Արարատն» աչքի է ընկել 1993թ.՝ 28 հանդիպումներում բաց թողնելով ընդամենը 9 գոլ:

2․ «Արարատը» գերազանց հանդես եկավ 29-րդ առաջնության աշնանային հատվածում: 10 հանդիպումներում վաստակած 18 միավորով (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-6) «Արարատը» դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով նույնպիսի արդյունք գրանցած «Արարատ-Արմենիայից» և «Ալաշկերտից»:

15.05.2021 Ararat Alashkert cup final 11 960x640 - Ամենակոռեկտ թիմը գրանցեց վերջին 7 առաջնությունների իր լավագույն արդյունքը

Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 12 հանդիպումներում «Արարատի» օգտին 16 միավոր գրանցվեց (4-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-12):

«Արարատը» սեփական դաշտում անցկացրած 10 հանդիպումներում վաստակեց 18 միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-7), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Միայն «Նոային» (2-3) և «Ալաշկերտին» է (1-0) հաջողվել հյուրընկալվելիս հաղթել «Արարատին»:

Մրցակցի հարկի տակ անցկացրած 12 հանդիպումներում արարատցիները վաստակեցին 16 միավոր (4-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-11), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Շիրակին» (3-0), «Ալաշկերտին» (2-1), «Վանին» (1-0) և «Փյունիկին» (2-1):

25.05.2021 Ararat Alashkert 19 960x640 - Ամենակոռեկտ թիմը գրանցեց վերջին 7 առաջնությունների իր լավագույն արդյունքը

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3. «Արարատն» առաջնությունում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, 9 հանդիպումներում անպարտելի մնաց՝ տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Միևնույն ժամանակ առաջնության գարնանային հատվածում արարատցիները 5 խաղ շարունակ չկարողացան հաղթանակ տոնել (3 ոչ-ոքի, 2 պարտություն):

23 հանդիպումներից 7-ում «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով 9 խաղում:

«Արարատի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեցին, բոլորն էլ «Շիրակի» նկատմամբ՝ 3-0, 4-0, 5-2: Արարատցիները խոշոր հաշվով չպարտվեցին:

11.09.2020 Ararat 1 2 NOAH 20 960x640 - Ամենակոռեկտ թիմը գրանցեց վերջին 7 առաջնությունների իր լավագույն արդյունքը

4․ «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից 2-ը՝ «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում: Իրացվել է 4-ը: «Արարատի» օգտին նշանակված 11մ 3 հարվածներից 2-ը դիպուկ է իրացրել Մորի Կոնեն՝ գրավելով ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչի և շիրակցի Լյովա Կարապետյանի պաշտպանած դարպասները: Իսկ ահա Արտակ Եդիգարյանը գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի հետ մենամարտում պարտվել է:

Վսևոլոդ Երմակովի դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ դիպուկ են իրացրել «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը և գանձասարցի Վբեյմար Անգուլոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա