Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Եզրափակիչի համար գոտեմարտում 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը ոչ մի շանս չտվեց ուկրաինացի մրցակից Անդրեյ Յացենկոյին՝ հաղթելով 10-0 հաշվով:
Դուրս գալով եզրափակիչ՝ Արսեն Հարությունյանը նվաճում է Օլիմպիական ուղեգիր:
Եզրափակիչում Հարությունյանը կմրցի Գեորգի Վանգելով – Իսլամ Բազարգանով զույգի հաղթողի հետ: