Logo

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 30.06.2019ՍՊՈՐՏ
armenian wrestling 6 - Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:19

-

-

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց Հայաստանի թվով 4-րդ ոսկե մեդալը Եվրոպական խաղերում։

Օլիմպիական չեմպիոնը եզրափակիչում գոտեմարտեց Բելառուսը Ալեքսանդր Գրաբովիկի հետ ու առավելության հասավ 5։0 հաշվով։

Ճերմակ արջը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր վրացի Ռեվազի Նադարեիշվիլիին, իսկ քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ավելի ուժեղ էր ռուս Ալեքսանդր Գրաբովիկից։

Հիշեցնենք, որ վնասվածքի ապաքինումից հետո սա Ալեքսանյանի առաջին խոշոր մրցաշարն էր։ Նա բաց էր թողել Եվրոպայի վերջին առաջնությունը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա