Logo

Բաչկովը պրոֆեսիոնալ մենամարտից առաջ. գերնպատակը, մարզավիճակն ու անհայտ մրցակիցը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 12.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
383A2054 scaled - Բաչկովը պրոֆեսիոնալ մենամարտից առաջ. գերնպատակը, մարզավիճակն ու անհայտ մրցակիցը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:04

-

-

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը չի մասնակցելու փետրվարի 21-ից Բուլղարիայում մեկնարկելք Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարին, քանի որ պատրաստվում է իր 2-րդ մենամարտը անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում: VNews.am-ի հետ զրույցում Բաչկովը պատմեց իր մարզավիճակի մասին ու նշեց՝ որն է իր գերնպատակը այս տարի:

«Տարին սկսել եմ շատ լավ, հիմա գտնվում եմ լավ մարզավիճակում: Այս պահին նախապատրաստվում եմ երկրորդ մենամարտին պրոֆեսիոնալ ռինգում: Այն տեղի է ունենալու փետրվարի 27-ին Ղազախստանում: Հիմա հավաք եմ անցկացնում մեր հավաքականի հետ: Մոտ օրերս կմեկնեմ Ղազախստան, այնտեղ կմնամ որոշ ժամանակ, մենամարտիցս հետո էլ կվերադառնամ:

Առայժմ հայտնի չէ՝ ով է լինելու մրցակիցս, բայց առաջիկա օրերին պարզ կլինի: Կային մրցակիցներ, որոնց հետ կցանկանայինք մենամարտել, այնպիսի բռնցքամարտիկներ, որոնք բավական ճանաչված են պրոֆեսիոնալ ռինգում, սակայն նրանք հրաժարվեցին:

Վնասվածքներից կամ այլ անախորժություններից խուսափելու համար որոշեցինք ուղղակի մեկ մենամարտ անցկացնել, քանի որ Օլիմպիական վարկանիշային մրցաշարերի օրերը մոտենում են: Հնարավոր է, որ հակառակորդս բարձրակարգ չլինի, սակայն հստակ չգիտեմ, ենթադրում եմ»:

383A1907 960x1440 - Բաչկովը պրոֆեսիոնալ մենամարտից առաջ. գերնպատակը, մարզավիճակն ու անհայտ մրցակիցը

Բաչկովը իր նորամուտի մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ բացահայտ առավելությամբ հաղթել էր Վենեսուելան ներկայացնող 32-ամյա Սամուել Գոնսալեսին, որը մինչև այդ անցկացրել էր 28 մենամարտ և տոնել 22 հաղթանակ (13-ը՝ նոկաուտով): MTK Global-ը, որի հետ Հովհաննեսը պրոմոութերական պայմանագիր է ստորագրել և որը համագործակցել է համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ բռնցքամարտիկների հետ, շատ տպավորված է Բաչկովի տվյալներով:

«Ինձ հիանալի եմ զգում պրոֆեսիոնալ ռինգում, կարծում եմ, որ ցանկացած տեղ էլ, ես իմ մենամարտով կարող եմ առաջ գնալ:

Շատ գոհ էին: MTK Global-ը, որի հետ պայմանագիր եմ կնքել ցանկություն հայտնեցին նոր պրոմոութերական գործարք կնքել, բայց քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, և հենց դա է իմ գերնպատակը, որոշեցինք դա թողնել Տոկիոյից հետո, հակառակ դեպքում, չէի կարողանա մասնակցել խաղերին»:

Ըստ AIBA-ի կանոնակարգի՝ բռնցքամարտիկը նախքան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտի շեմը հաղթահարելը, կարող է ելույթ ունենալ նաև սիրողական մակարդակում:

«Հիմա նորից նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին, իսկ նպատակը նույնն է: Բայց առաջնայինը պետք է վարկանիշ ձեռք բերել, հետո լավ մասնակցել: Պետք է հաղթել ու լիարժեք աչքը գցել պրոֆեսիոնալ ռինգ»,-շեշտեց Բաչկովը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ստրանջայի մրցաշարից առաջ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա