Logo

Բաչկովն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 09.04.2021ՍՊՈՐՏ

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն իր երկրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Գյումրեցի 64 կգ քաշային բռնցքամարտիկը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած մենամարտի առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել ազգությամբ թուրք, Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Բինալի Շակմանդարովին:

Բաչկովն իր առաջին մենամարտում 2020 թվականի հոկտեմբերին մրցավարների միաձայն որոշմամբ բացահայտ առավելությամբ հաղթել էր Վենեսուելան ներկայացնող Սամուել Գոնսալեսին:

Հովհաննեսը նախքան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտի շեմը հաղթահարելը կարող է ելույթ ունենալ նաև սիրողական մակարդակում:

Հովհաննես Բաչկովը՝ անցած բարդ ճանապարհի ու աշխարհում առաջինը դառնալու նպատակների մասին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա