Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստը 9 տարի անց հեռանում է ակումբից

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 04.05.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
javi martinez - «Բավարիայի» ֆուտբոլիստը 9 տարի անց հեռանում է ակումբից

«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Խավի Մարտինեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:

Բասկ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է հունիսին և այն չի երկարաձգվելու:

Մարտինեսը 2012 թվականին է Բիլբաոյի «Ատլետիկից» տեղափոխվել «Բավարիա»: Նրա տրանսֆերի համար վճարվել է 40 մլն եվրո:

Մարտինեսը գերմանական թիմում 266 խաղ է անցկացրել: Կիսապաշտպանը մյունխենցիների կազմում 23 տիտղոս է նվաճել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա