Logo

Բռնցքամարտի Լոնդոնի վարկանիշային մրցաշարը կդադարեցվի

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.03.2020ՍՊՈՐՏ
Բռնցքամարտի Լոնդոնի վարկանիշային մրցաշարը կդադարեցվի 1 - Բռնցքամարտի Լոնդոնի վարկանիշային մրցաշարը կդադարեցվի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կդադարեցվի կորոնավիրուսի պատճառով՝ հաղորդում է ESPN-ը։

Բռնցքամարտի միջազգային օլիմպիական կոմիտեն որոշումը կայացրել է այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ։ Տեղեկության համաձայն՝ մրցաշարը կդադարեցվի վաղվանից, իսկ այսօր նախատեսված մենամարտերը կկայանան։

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է շաբաթ և պետք է տևեր մինչև մարտի 24-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի մայիս և հունիս ամիսներին լրացվեն այն մենամարտերը, որոնք հետաձգվում են։

Հայաստանի ներկայացուցիչներից Կորյուն Սողոմոնյանը հասցրել է նվաճել օլիմպիական ուղեգիր։ Քիչ անց ուղեգրի համար կպայքարի նաև Արթուր Բազեյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա