Logo

Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանի ու Գուրգեն Մադոյանի հաղթական մեկնարկը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.10.2021ՍՊՈՐՏ
Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանի ու Գուրգեն Մադոյանի հաղթական մեկնարկը - Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանի ու Գուրգեն Մադոյանի հաղթական մեկնարկը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը:

Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն(57կգ) ու Գուրգեն Մադոյանը(67կգ) մեկնարկեցին 1/32 եզրափակիչից՝ նվաճելով 1/16 եզրափակիչի ուղեգիր:

Բազեյանի մրցակից Ռիվերա Պիզարոյին պարտություն է գրանցվել, քանի որ կշռման արարողության ժամանակ նրա քաշը թույլատրելիից ավելի է եղել, իսկ Մադոյանը հաղթանակ է տոնել սլովակ Ալյազ Սիրցելիի հետ մենամարտում: Մրցավարները 3 ռաունդում էլ առավելություն են տվել հայ բռնցքամարտիկին:

Բազեյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ, իսկ Մադոյանը կմրցի լեհ Դամիան Դուրկաչի հետ:

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ: Եվրոպական խաղերի չեմպիոն 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանն է: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էլ պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից՝ մենամարտելով Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ:

Այսօր հայտնի կդառնա նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի մրցակիցը 1/16 եզրափակիչում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա