Logo

Կարապետ Չալյանը պարտվեց եզրափակիչում ու արծաթե մեդալ նվաճեց (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.06.2019ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:19

-

-

Բելառուսում ընթացող Եվրոպական խաղերում շարունակվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։

Մինչև 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը գոտեմարտեց ոսկե մեդալի համար ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ։

Հայ մարզիկը գոտեմարտի մեկնարկում պարտվում էր 0։5 հաշվով, ավելի ուշ հետ բերեց 4 միավոր, այնուհետև մրցակցին զիջեց ևս 2 միավոր, վերջին վայրկյաններին գյումրեցին հաշիվը դարձրեց 6:7, բայց դա բավարար չեղավ հաղթանակի համար։ Այսպիսով, Չալյանը Հայաստան կվերադառնա արծաթե մեդալով։

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) այսօր դուրս էր եկել եզրափակիչ ու վաղը կպայքարի ոսկու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա