Logo

«Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է Հալանդի համար ռեկորդային գումար վճարելուն

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
erling haaland borussia dortmund 2020 21 avyff5hajqh112qaxxwrmz4ii - «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է Հալանդի համար ռեկորդային գումար վճարելուն

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։

Foot Mercato-ն, հղում կատարելով Bild-ին, տեղեկացնում է, որ գերմանական ակումբը մտադիր է նորվեգացու վաճառքից ստանալ 160 միլիոն եվրո։ Այսպիսի բարձր արժեքն այն է, որ Հալանդով հետաքրքրված թիմերը հետ կանգնեն նրան գնելու մտքից։

Սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 175 միլիոն եվրո վճարել երիտասարդ հարձակվողի տրանսֆերի համար։ Գումարի մի մասը Աբրամովիչը մտադիր է վաստակել թիմի խաղացողների վաճառքից։

Տրանսֆերի իրականացման դեպքում սա «Չելսիի» ամենախոշոր ձեռքբերումը կլինի։

20-ամյա նորվեգացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա