Logo

Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 16.04.2019ՍՊՈՐՏ
David Juntoyan - Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:36

-

-

Բասկետբոլի Ա լիգայի 2019թ. հաղթող «Արագած» ակումբի նախագահ Դեյվիդ Ջունտոյանը ամփոփեց մրցաշրջանը և խոսեց թիմի ապագա ծրագրերի մասին:

«Մենք դժվարություններ ունեցանք գրեթե բոլոր թիմերի հետ, թեև մեծ աշխատանք տարանք չեմպիոն դառնալու համար: «Արցախի» հետ շատ դժվար խաղացինք, «Արթիկի» հետ ևս շատ դժվար էր, նրանց մարզիչը շատ լավ աշխատանք տարավ ու եթե 1-2 լեգեոներ ավելի ունենային, ապա մեզ շատ ավելի դժվար կլիներ: «Ուրարտու Վիվառոն» էլ շատ լավ բասկետբոլ խաղաց վերջում:

Ունենք մտադրություն եվրագավաթների հետ կապված, բայց հովանավորների կարիք ունենք, որովհետև երկիր պետք է ներկայացնենք ու չենք կարող գնալ, բոլոր խաղերը պարտվել: Ես կարող եմ լավ աշխատանք անել ու արդյունքներ ապահովել, բայց հաշվարկը ցույց է տալիս, որ մասնակցությունն առայժմ թանկ է արժենալու մեզ ու առանց հովանավորի չենք գնա այդ քայլին:

Շատ լավ լիգա ունեցանք: Շատ ուրախ եմ, որ բասկետբոլը զարգանում է: Ես խոսք էի տվել, որ լավ լիգա ենք ունենալու, ու կարծում եմ ստացվեց: Հաջորդ տարի էլ մասնակցելու ենք ու պայքարելու չեմպիոնի կոչման համար:

Եթե ուզում ենք բասկետբոլը երկրում զարգանա, ապա լիգայի լավագույն խաղերն ու եզրափակիչները պետք է ցուցադրվեն հեռուստատեսությամբ: 20 տարի առաջ Լիբանանում նույն վիճակն էր, բայց հենց սկսվեց ցուցադրվել հեռուստատեսությամբ, մարդիկ սկսեցին սիրահարվել բասկետբոլին ու դահլիճները սկսեցին լցվել»,-ամփոփեց  Ջունտոյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա