Աշխարհի կրկնակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթանակով մեկնարկեց Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը:
25-ամյա Ֆերստապենը մեծ առավելությամբ հաղթեց Բահրեյնի Գրան պրիում: Երկրորդ տեղը զբաղեցրեց նրա թիմակից, մեքսիկացի Սերխիո Պերեսը: Լավագույն եռյակը եզրափակեց աշխարհի կրկնակի չեմպիոն, «Ասթոն Մարտինի» նորեկ, իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն:
Բահրեյնի Գրան պրիի արդյունքները
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի երկրորդ փուլը կկայանա մարտի 17-19-ը Սաուդյան Արաբիայում:
Մրցաշրջան-2023-ում կանցկացվի 23 Գրան պրի: