Logo

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 10.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
ashot barseghyan garnik aghababyan - «Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա: Այդ մասին VNews.am-ի հետ զրույցում հայտարարեց ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը:

Տեղեկություն կա, որ դուք մտադիր եք մասնակցել Հայաստանի Առաջին խմբի հաջորդ առաջնությանը: Դա այդպե՞ս է:

Ոչ, մենք ցանկանում ենք մասնակցել Պրեմիեր լիգային:

Բայց կանոնադրությամբ հաջորդ մրցաշրջանում կարող եք մասնակցել միայն Առաջին խմբին, եթե հայտ ներկայացնեք: 

Մենք առաջնությունից դուրս եկանք միայն մեկ պատճառով՝ որպեսզի պատերազմի ժամանակ ամբողջ ֆինանսական միջոցները ուղղենք հայոց բանակին: Կարծում եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ կընդառաջի, եթե ցանկանանք կրկին մասնակցել Պրեմիեր լիգային:

Ասացիք «եթե»: Դեռ վերջնական չե՞ք որոշել:

Այո, դա դեռ վերջնական որոշում չէ: Ինձ թվում է մոտ 2 ամսվա ընթացքում պարզ կլինի ամեն ինչ:

Այդուհանդերձ, եթե ձեզ չընդառաջեն, պատրա՞ստ եք հաջորդ մրցաշրջանում մասնակցել Առաջին խմբի առաջնությանը:

Ոչ, մենք նման տարբերակ չենք դիտարկում, դա բացառված է:

«Գանձասար-Կապանում» ֆուտբոլիստներ մնացե՞լ են, որոնց հետ դեռ գործող պայմանագիր ունեք:

Ոչ, բայց գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը, ակումբի պետը, բժիշկը և անձնակազմի այլ աշխատողներ մնացել են:

Եթե վերսկսեք ելույթները, կրկին խաղալո՞ւ եք Երևանում, թե ՞վերադառնալու եք Կապան:

Եթե Կապանի մարզադաշտը մեզ տրամադրվի, ապա մենք կխաղանք Կապանում, իսկ եթե ոչ՝ կշարունակենք մրցակիցներին ընդունել Երևանում: Բայց մենք մեծ ուրախությամբ կցանկանայիք խաղալ Կապանում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա