Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության եզրափակչի մասնակիցները: Մայիսի 15-ին կայանալիք վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը կվիճարկեն Հայաստանի հնգակի գավաթակիր՝ «Արարատն», ու առայժմ գավաթին մեկ անգամ տիրած՝ «Ալաշկերտը»:
Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 23 հանդիպումներում դաշտի տերերը 9 հաղթանակ են տոնել, հյուրերն առավելության են հասել 8 անգամ, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Վարդան Բիչախչյան․ «Չէի ուզի նման խաղով մտնեինք եզրափակիչ, բայց առաջադրանքը կատարված է» (տեսանյութ)
2 խաղում խփվեց 7 գոլ: Անցկացված 23 հանդիպումներում գրանցվել է 59 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,56 գոլ):
2․ VBET Հայաստանի գավաթի մրցաշարերում անցկացրած 34 հանդիպումներում 20-րդ հաղթանակը տոնելով, «Ալաշկերտն» իր պատմության մեջ վերջին 4 տարում 3-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Նախկինում ալաշկերտցիները նման հաջողության էին հասել 2017/18 և 2018/19թթ. խաղարկություններում՝ երկրորդ փորձից Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ նվաճելով պատվավոր մրցանակը, վճռորոշ խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Լոռիին»:
3․ Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտն» առայժմ անպարտելի է՝ անցկացրած 6 հանդիպումներում տոնելով 5 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Պատվավոր մրցանակի խաղարկություններում 3-րդ անգամ մրցավեճի բռնվելով «Նոայի» հետ, «Ալաշկերտը» կրկին հաջողությամբ հաղթահարեց մրցակցի արգելքը: Ընդհանուր առմամբ «Նոայի» հետ անցկացրած գավաթային 6 հանդիպումներից 5-ում «Ալաշկերտը» հաղթել է, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի: Ալաշկերտցիները խփել են 16 գնդակ, սեփական դարպասն ընդամենը 4 գոլ են բաց թողել:
4․ «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո կրկին իրավունք ստացավ եզրափակչում վիճարկելու Հայաստանի գավաթը՝ 8-րդ անգամ հաջողությամբ հաղթահարելով կիսաեզրափակչի արգելքը: Գավաթի վերջին եզրափակիչն «Արարատի» համար հաջողությամբ է ավարտվել: 2008թ. արարատցիները Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով պարտության մատնելով «Բանանցին», 5–րդ անգամ էին նվաճել պատվավոր մրցանակը: Գավաթային նախորդ 4 նվաճումները գրանցվել էին 20-րդ դարում (1993-1995, 1997թթ.):