Logo

Գոռ Մովսիսյան․ «Շուտով տնային խաղերը կանցկացնենք Արթիկում, որը լրացուցիչ առավելություն կտա մեզ»

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 10.11.2018ՍՊՈՐՏ
Basketball final artsakh champion 58 - Գոռ Մովսիսյան․ «Շուտով տնային խաղերը կանցկացնենք Արթիկում, որը լրացուցիչ առավելություն կտա մեզ»

Բասկետբոլի Ա լիգայի երկրորդ շրջանի մեկնարկային խաղում «Արագածը» լրացուցիչ ժամանակի օգնությամբ հաղթանակի հասավ «Արթիկի» նկատմամբ։

Խաղից հետո «Արթիկ-Ման Հոլդինգի» գլխավոր մարզիչ Գոռ Մովսիսյանը VNews-ի հետ զրույցում կիսվեց խաղի վերաբերյալ իր տպավորություններով, խոսեց տնային խաղերն Արթիկում անցկացնելու մասին, ինչպես նաև նշեց իր թիմի առաջնային նպատակն այս մրցաշրջանում։

«Պաշտպանությունում բացթողումներ ունեինք, որոնց վրա պետք է աշխատենք։ Նաև նոր խաղացողի փորձեցինք, որը դեռ չի ադապտացվել և լիարժեք թիմի մեջ չէ։ Բայց հուսով եմ նա շատ արագ կընտելանա մթնոլորտին։

Մարզումներին փորձում ենք աշխատել յուրաքաչյուր կետի վրա, բայց, ցավոք, մեր ներկայիս դահլիճը չունի բավարար պայմաններ լիարժեք պարապմունքներ անցկացնելու համար։ Իսկ այն դահլիճը, որտեղ պետք է անցկացնենք մեր խաղերը դեռ պատրաստ չի։ Այն պատրաստ կլինի մոտ 2 շաբաթից, և մեր տնային խաղերը կանցկացնենք Արթիկում, որը մեծ առավելություն կլինի մեզ համար։

Նոր մրցաշրջանը էապես տարբերվում է նախորդից իր խաղամակարդակով, բայց մեր կազմը բավարար ներուժ ունի չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու համար։ Իսկ մեր առաջնային նպատակը փլեյ-օֆֆ դուրս գալն է»,- ասեց Մովսիսյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա