Logo

Հայկական պատվո հարթակ. Հակոբ Մկիտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.04.2019ՍՊՈՐՏ
Hakob Mkrtchyan 10 European Weightlifing championships - Հայկական պատվո հարթակ. Հակոբ Մկիտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:42

-

-

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց առաջին մեդալները:

Մինչև 89 կգ քաշայինների պայքարում մենք ունեինք 2 ներկայացուցիչ. Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում ֆիքսեց 164 կգ, իսկ հրում վարժությունում հայ մարզիկը հավասարը չունեցավ: Նախ, նա գլխավերևում պահեց 201 կգ կշռող ծանրաձողը, այնուհետև հրեց 207 կգ ու երկամարտի 371 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Դավիթ Հովհաննիսյանն էլ, որը իր նորամուտն էր նշում մեծահասակների առաջնությունում, պոկում վարժությունում բարձրացրեց 165 կգ ու նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունն էլ 22-ամյա ծանրորդը սկսեց 185 կգ, այնուհետև հաղթեց 192 կգ ու 195 կգ կշռող ծանրաձողերին՝ երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցնելով 3-րդ տեղը:

VNews.am-ը լուսաբանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Բաթումիից: Հետևե՛ք Vivaro News – Armenian Sport էջին՝ բոլոր թարմացումներին ծանոթանալու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա