Logo

Հայաստանի հավաքականի կազմը ծանրամարտի աշխարհի առաջնության համար և մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.11.2018ՍՊՈՐՏ
big 1498464451 8148707 - Հայաստանի հավաքականի կազմը ծանրամարտի աշխարհի առաջնության համար և մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նոյեմբերի 1-ից 10-ը կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 երկրի մոտ 1000 մարզիկներ:

Հայաստանի հավաքականը որակազրկումից հետո կմասնակցի առաջին լուրջ ստուգատեսին: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել հայ 8 ծանրորդ: Կանանց հավաքականը կներկայացնեն Իզաբելլա Յալյանը (59 կգ) , Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Արփինե Դալալյանը (87 կգ):

Տղամարդկանց ընտրանին ներկայացնելու են մեր ամենաուժեղ ծանրորդները՝ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ ) և Գոռ Մինասյանը (109+):

Հայաստանի պատվիրակները Աշխաբադում մրցահարթակ դուրս կգան նոյեմբերի 4-ից: Ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը:

Տղամարդկանց հավաքական

ՄասնակիցՔաշ. կարգԵլույթի օրԵլույթի ժամՆախն. պատվեր
Անդրանիկ Կարապետյան8105.1116:25370
Հակոբ Մկրտչյան8906.1118:55380
Սիմոն Մարտիրոսյան10909.1116:25440
Գոռ Մինասյան109 +10.1116:25440

Կանանց հավաքական

ՄասնակիցՔաշ. կարգԵլույթի օրԵլույթի ժամՆախն. պատվեր
Իզաբելա Յալյան5904.1116:25220
Լիանա Գյուրջյան7106.1111:00210
Տաթև Հակոբյան8108.1116:25250
Արփինե Դալալյան8709.1109:00240

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա