Logo

Հայաստանի հավաքականը սկսել է մարզումները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.08.2021Հայկական ֆուտբոլ
Hayastani havakakann sksel e marzumnery - Հայաստանի հավաքականը սկսել է մարզումները
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 4 տուր

02 Սեպտեմբեր 2021 - 22:45

0

Հյուսիսային Մակեդոնիա

0

Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները, իսկ մարզական հավաքը կմեկնարկի օգոստոսի 29-ին՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերյան հավաքի ընթացքում անցկացնելու է 3 հանդիպում ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային ընտրանին ընդգրկված է J խմբում Գերմանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Իսլանդիայի ու Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Անցկացրած 3 խաղից հետո Խոակին Կապառոսի սաները 100-տոկոսանոց արդյունքով(9 միավոր) միանձնյա գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը: Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականները 6-ական միավորով համապատասխանաբար 2-3-րդ հորիզոնականում են:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա