Logo

Հայտնի են ըմբշամարտի մրցաշարերի նախնական ժամկետները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.07.2020ՍՊՈՐՏ
10680545 620 - Հայտնի են ըմբշամարտի մրցաշարերի նախնական ժամկետները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախագիծ է մշակել 2020 թվականին մնացած մրցաշարերի անցկացման չափանիշների ու պայմանների վերաբերյալ։

Կազմակերպությունը ընդգծում է, որ բոլոր միջոցառումները նպատակ են ունենալու ապահովել մասնակիցների անվտանգությունը ճանապարհորդելիս ու մրցավայրում։ Կազմակերպիչները պետք է ապահովեն ընդհանուր սանիտարական պայմանները, մասնակիցների անարգելք տեղաշարժը դեպի մրցավայր ու հակառակ ուղղությամբ։ Այս ու այլ հարցերով UWW-ն մշտական երկխոսության մեջ է լինելու Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ու Միջազգային Օլիմպիական կոմիտեի հետ։

Այս տարի կայանալիք մրցաշարերը պետք է համապատասխանեն գործադիր խորհուրդի կողմից ընդունված կանոններին։ Օրինակ՝ մրցաշարին պետք է առնվազն մասնակցի աշխարհի թոփ 10 թիմերից 8-ը։Որևէ մրցաշարը անցկացնելու համար անհրաժեշտ է դիմել դրա մեկնարկից 2 ամիս առաջ, դրա անցկացման կարգն էլ պետք է հաստատվի UWW-ի ու տեղի կազմակերպիչների կողմից։
Պաշտոնական աղբյուրը գրում է, որ եթե մրցաշարերը համապատասխանեն իրենց կողմից ընդունված չափանիշներին, ապա լավագույն սցենարով Եվրոպայի պատանիների առաջնությունը կանցկացվի Լեհաստանում հոկտեմբերի 5-ից 11-ը, Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Սկոպիեում հոկտեմբերի 19-ից 25-ը, իսկ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը Ֆինլանդիայում նոյեմբերի 23-ից 29-ը։

Գործադիր խորհուրդը նաև որոշում է կայացրել երիտասարդների ու մեծահասակների աշխարհի առաջնությունները անցկացնել միևնույն վայրում դեկտեմբերին։ Այս երկու մրցաշարերն էլ կընդունի Բելգրադը։ Նախատեսվում է երիտասարդների առաջնությունը անցկացնել դեկտեմբերի 4-ից 10-ը, իսկ մեծահասակներինը՝ 12-ից 20-ը։

Նաև նշվում է, որ մայրցամաքային առաջնությունների անցկացման վերաբերյալ որոշում կկայացվի՝ հիմնվելով տվյալ տարածաշրջանում համաճարակային իրավիճակով։

Գործադիր խորհուրդը ևս մեկ հանդիպում կհրավիրի օգոստոսին ու ևս մեկ անգամ կքննարկի մրցաշարերի անցկացման կարգը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա