Logo

Հոբելյանական խաղ տուրի գլխավոր դիմակայությունում. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 16-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 03.12.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
ur arm - Հոբելյանական խաղ տուրի գլխավոր դիմակայությունում. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 16-րդ տուրից առաջ

4 հանդիպումներով մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը: Այսուհետ առաջնությունը կշարունակվի 9 թիմով, քանի որ «Սևանը» հրաժարվել է մրցաշարի մասնակցությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք  հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՈՒՐԱՐՏՈՒ»  – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

3 դեկտեմբերի,  ժ.18:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

10 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝  4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  7-12

1-ին շրջան.  22.09.2021  «Արարատ-Արմենիա»   3-0  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0, 2-0՝ Մաիլսոն Լիմա 47՛,11մ, 52՛, 3-0՝ Ժիրայր Շաղոյան 81՛:

«Ուրարտու»՝  6-րդ տեղ (14 միավոր), «Արարատ-Արմենիա»՝  1-ին տեղ (39 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» վերջին շրջանում անհաջող է հանդես գալիս առաջնությունում: Վերջին 5 հանդիպումներում նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիրն ընդամենը 5 միավոր է վաստակել՝ միակ հաղթանակը տոնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ (5-0): Նախորդ տուրում 0-2 հաշվով «Փյունիկից» կրած պարտությունը 2-րդն էր այս ընթացքում: Մինչ այդ Ռոբերտ Արզումանյանի սաները 1-2 հաշվով պարտվել էին «Ալաշկերտին»:

ur1 960x600 - Հոբելյանական խաղ տուրի գլխավոր դիմակայությունում. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 16-րդ տուրից առաջ

2. «Արարատ-Արմենիան» 12-րդ տուրում «Փյունիկից» կրած միակ պարտությունից հետո կարծես կրկին սկսում է իր հաղթանակած խաղերի շարքը: Նախորդ տուրում Դմիտրի Գունկոյի սաները 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: Մինչ այդ ՀՀ կրկնակի չեմպիոնը պարտության էր մատնել «Նորավանքին» (2-1) և «Նոային» (1-0):

ar armenia 960x685 - Հոբելյանական խաղ տուրի գլխավոր դիմակայությունում. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 16-րդ տուրից առաջ

3. Մրցակիցների առաջին շրջանի մրցավեճում «Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ուրարտուի» դարպասը: Դա ՀՀ առաջնություններում թիմերի միջև կայացած խաղերում գրանցված խոշոր հաշվով 2-րդ հաղթանակն էր: Առաջինը ևս գրանցվել էր «Արարատ-Արմենիայի» օգտին 2018թ. նոյեմբերի 28-ին կայացած խաղում, որում ևս Վարդան Մինասյանի սաները 3 անպատասխան գնդակ էին խփել:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին երկու խաղերում էլ հաղթել է «Արարատ-Արմենիան»: Իսկ մինչ այդ Հայաստանի կրկնակի չեմպիոնին 4 խաղ շարունակ չէր հաջողվել առավելության հասնել «Ուրարտուի»  նկատմամբ՝ կրելով մեկ պարտություն, 3-ն ավարտելով ոչ-ոքի:

4. «Ուրարտուի» հետ հանդիպումը VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 100-րդ խաղը կլինի: Մինչ օրս անցկացրած 99 հանդիպումներից 55-ում է հաղթել «Արարատ-Արմենիան», 24-ում գրանցվել է ոչ-ոքի, 20-ում ՀՀ կրկնակի չեմպիոնը պարտվել է: «Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստները 163 գոլ են խփել, բաց են թողել 80 գնդակ:

5. «Վանի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» դարպասին ընթացիկ առաջնությունում 11մ առաջին հարվածը նշանակվեց: Վալերիո Վիմերկատին իրեն հիանալի դրսևորեց՝ հետ մղելով Բրունո Միրանդայի հարվածը՝ մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին: Ընթացիկ առաջնությունում նա 8-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: «Չոր» խաղերի քանակով Վիմերկատին զիջում է միայն «Սևանի» դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյին, որն առաջնությունում 9 անգամ է դարպասն անառիկ պահել:

Եթե «Ուրարտուի» հետ խաղում էլ 26-ամյա Վալերիո Վիմերկատիին  հաջողվի գոլ բաց չթողնել, ապա 2021թ. կայացած առաջնության հանդիպումներում 15-րդ անգամ դարպասն անառիկ կպահի (6 անգամ՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում «Նոայի» կազմում) ու կգերազանցի Գարեգին Նաջարյանի («Բանանց», 1992թ.) և Արթուր Լեսկոյի («Փյունիկ», 2010թ.) տարիքային ռեկորդը: Նրանք 26 տարեկանում ՀՀ առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից հաճախ՝ 14-ական անգամ դարպասն անառիկ են պահել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝  Անտոն Կոբյալկո,  Յուսուֆ Օտուբանջո, Մաիլսոն Լիմա՝  2-ական գոլ:

Հանդիպումը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խոսե Ժունիոր Բուենոն, որը «Վանի» հետ խաղի 7-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից սեփական տուգանային հրապարակում խախտման համար, իսկ թիմի դարպասին 11մ հարված էր նշանակվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա