Logo

Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 08.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Hovhannes bachkov awarding ceremony olympics 202014 - Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարգևատրման արարողությունից հետո խոսեց իր տպավորությունների մասին լրագրողների հետ։

«Մեծ պատիվ է նվաճել Օլիմպիական մեդալ։ Ճիշտ է՝ ես ավելի մեծ մեդալի հույս ունեի, բայց փառք Աստծո, որ կարողացա այս մեդալը նվաճել, քանի որ ցանկացածիս համար էլ Օլիմպիական մեդալը երազանք է։ Սա իմ առաջին Օլիմպիական մեդալն է, թե՛ ուրախ եմ, թե՛ տխուր, քանի որ չկարողացա ավելի բարձր հարգի մեդալ նվաճել։

Ճիշտ է՝ շատերը կասեն, թե ինչու եմ տխուր Օլիմպիական մեդալի համար, ես կպատասխանեմ, որ երբ համարվում ես Օլիմպիական խաղերի հաղթող գլխավոր հավակնորդներից մեկը, բրոնզե մեդալը տխրեցնում է։ Շատ ուրախ եմ ամեն դեպքում»։

Գյումրեցի մարզիկը անդրադարձավ նաև կիսաեզրափակիչ մենամարտին, որտեղ պարտություն կրեց ամերիկացի Դևիս Կեյշոունից ու չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Նա պատմեց, որ մարզիչների հետ գիտեին, թե ինչ ոճի բռնցքամարտիկ է մրցակիցը ու ընտրել էին փողոցային մարտ վարելու մարտավարությունը, որը սակայն չտվեց դրական արդյունք։

«Ժամանակ դեռ կունենամ հետևություններ անելու համար կիսաեզրափակիչ մենամարտի համար։ Նա կեղտոտ  մարտ էր վարում, շատերն ասում էին, որ դա տակտիկա է, սակայն դրա նրա ոճն է։ Ինձ հետ մենամարտելիս նա նման էր ջրի մեջ խեղդվով մարդու։ Բայց նրան էլ եմ շնորհավորում»։

Հարցին՝ արդյոք կմասնակցի հաջորդ Օլիմպիական խաղերին, Բաչկովը պատասխանեց.

«Ոչ ոքի հայտնի չէ, թե Աստված ինչ է նախատեսել քեզ համար։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ ու սիրողականը  բռնցքամարտը համատեղել, կմասնակցեմ նաև մյուս Օլիմպիական խաղերին։

Ո՞ւմ եմ նվիրում մեդալը, այս մեդալը ինձ կպահեմ այս անգամ»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա