Logo

Հովհաննես Բաչկովը նույնպես հաղթեց ու ԱԱ-ի քառորդ եզրափակիչում է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.09.2019ՍՊՈՐՏ
2019 09 17 15 39 15 19 AIBA Mens World Boxing Championships 2019 Ekaterinburg. Day 9. Ring B Yo - Հովհաննես Բաչկովը նույնպես հաղթեց ու ԱԱ-ի քառորդ եզրափակիչում է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:43

-

-

Ռուսաստանում ընթացքի մեջ է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Մինչև 63 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակիչում մենամարտեց Կոլումբիան ներկայացնող Վիաֆարա Ֆորի Խոսե Մանուելի հետ ու մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ 5:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ փուլ:

Հայաստանի ներկայացուցիչներից 1/4 եզրափակիչի ուղեգիր են նաև նվաճել Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) ու Արման Դարչինյանը (75 կգ):  1/8 եզրափակիչում մեր պատվիրակներից այսօր նաև կմրցեն 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա