Logo

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ. Հայ ըմբիշների մրցակիցները, ելույթների ժամանակացույցը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.10.2021ՍՊՈՐՏ
Malkhas AMOYAN ARM32 scaled - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ. Հայ ըմբիշների մրցակիցները, ելույթների ժամանակացույցը

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Պայքարն սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները:

55 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից պայքարի մեջ կմտնի Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը՝ ուժերը չափելով գերմանացի Ֆաբիան Շմիտի հետ: 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կմեկնարկի Գևորգ Ղարիբյանը՝ մրցելով ԱՄՆ ներկայացուցիչ Դալթոն Ռոբերտսի հետ:

63 կգ քաշային կարգի որակավորման փուլից կմեկնարկի Հրաչյա Պողոսյանը: Նրա մրցակիցը նորվեգացի Ստիգ Բերգեն է: 67 կգ քաշային կարգի որակավորման փուլից պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը՝ ուժերը չափելով ֆրանսիացի Մամադասա Սիլայի հետ:

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը, որը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նա կմրցի Հավարդ Յորգենսեն – Ալեքսիս Մունոս զույգի հաղթողի հետ: 82 կգ քաշային կարգի որակավորման փուլից կմեկնարկի Գեղամ Թորգոմյանը՝ մրցելով թուրք Բուրհան Աքբուդակի հետ:

87 կգ քաշային կարգի որակավորման փուլից պայքարի մեջ կմտնի Արթուր Շահինյանը: Նրա մրցակիցը Լիտվայի ներկայացուցիչ Ժուլիուս Մատուզևիսիուսն է: 130 կգ քաշային կարգում էլ որակավորման փուլից կմեկնարկի Դավիթ Օվասապյանը՝ ուժերը չափելով ճապոնացի Արատա Սոնոդայի հետ:

Հայաստանը ներկայացուցիչներ չունի 77 կգ և 97 կգ քաշային կարգերում:

Այսօր կկայանան 55, 72, 77 և 82 կգ քաշային կարգերի որակավորման և կիսաեզրափակիչ փուլերի գոտեմարտերը:

Հոկտեմբերի 8-ին կկայանան 60, 97 և 130 կգ քաշային կարգերի որակավորման, 55, 72, 77, 82 կգ քաշային կարգերի սփոփիչ, 60, 97, 130 կգ քաշային կարգերի կիսաեզրափակիչ, 55, 72, 77, 82 քաշային կարգերի եզրափակիչ գոտեմարտերը:

Հոկտեմբերի 9-ին կկայանան 63, 67, 87 կգ քաշային կարգերի որակավորման, 60, 97, 130 կգ քաշային կարգերի սփոփիչ, 63, 67, 87 կգ քաշային կարգերի կիսաեզրափակիչ, 60, 97, 130 կգ քաշային կարգերի եզրափակիչ գոտեմարտերը:

Հոկտեմբերի 10-ին՝ մրցումային վերջին օրը կկայանան 63, 67 և 87 կգ քաշային կարգերի սփոփիչ և մեդալների համար գոտեմարտերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա