Logo

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.12.2018ՍՊՈՐՏ
Բացառիկ
armenian wrestling 8 8 - Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մրցույթ է անցկացնում՝ որոշելու օրացուցային տարվա 10 լավագույն մարզիկներին: Սակայն 2018-ի լավագույնները որոշվելու են մի փոքր այլ ընթացակարգով: Նախ և առաջ մարզիկները այլևս չեն դասակարգվելու՝ ըստ հորիզոնականների, իսկ հետո լավագույնների ընտրությանը մասնակցելու են գլխավոր մարզիչները: Այսինքն՝ լրագրողների, SMS քվեարկությունների և գլխավոր մարզիչների ձայների համադրման արդյունքում բեմահարթակ է հրավիրվելու 10 հոգի:

Մինչև արդյունքների ամփոփումը առաջարկում ենք վերհիշել, թե ինչ նվաճումներ են ունեցել անցնող տարում լավագույն տասնյակում հայտնվելու համար պայքարող մարզիկները:

1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն

2. Կարեն Ասլանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

3. Հայկ Գասպարյան (ուշու) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

4. Արթուր Թովմասյան (մարմնամարզություն) – Աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վարժությունում 4-րդ տեղ

5. Դավիթ Կասումյան (ուշու) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

6. Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո) – Եվրոպայի չեմպիոն

7. Տիգրան Կիրակոսյան (սամբո) – աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն

8. Վլադիմիր Հարությունյան – Լեւ Սարգսյան (ջրացատկ, սինխրոն աշտարակացատկ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

9. Արսեն Ղազարյան (սամբո) – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

10. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

11. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – Եվրոպայի Մ23 առաջնության հաղթող, աշխարհի չեմպիոն

12. Գոռ Մինասյան (ծանրամարտ) – Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

13. Գրիգոր Մխիթարյան (սամբո) – Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

14. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) – Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը անցնող տարում 10 հանդիպում է անցկացրել՝  դառնալով 1 գոլի հեղինակ: Իսկ «Արսենալի» հետ հասել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ և Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ:

15. Արթուր Շահինյան (հունա-հռոմեական ըմբշամարտ) – Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

16. Դավիթ Պետրոսյան (սամբո) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

17. Մարկոս Պիզելլի (ֆուտբոլ) – Ղազախստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու՝18 գոլով, ըստ տեղական մի շարք լրատվամիջոցների ու առաջնության վարկածով լավագույն ֆուտբոլիստ, Ղազախստանի առաջնության՝ լավագույն գոլի հեղինակ:

18. Սարգիս Արթուրի Սարգսյան (խուլերի հունահռոմեական ըմբշամարտ) – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19. Սարգիս Մուրադի Սարգսյան (ուշու) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

20. Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ) – Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

21. Վաչիկ Վարդանյան (սամբո) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մարկոս Պիզելի և Վարդան Բիչախչյան. Տարվա լավագույնները ֆուտբոլում ըստ VNews.am-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա