Logo

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 11.06.2021Հայկական ֆուտբոլ
15.05.2021 Ararat Alashkert cup final 6 scaled - Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» համալրում ունի: VNews.am-ին հայտնի դարձավ, որ երևանյան ակումբ է տեղափոխվել «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն: Կողմերն արդեն պայմանագիր են ստորագրել:

27-ամյա ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայում մեկնարկից առաջ «Ալաշկերտի» առաջին նորեկը: Ակումբում նաև այլ համալրումներ են սպասվում:

Խուցիձեն «Արարատում» 2 տարի է անցկացրել: Նա մասնակցել է 56 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա