Logo

Կարապետյանն առաջին իսկ խաղում յուրօրինակ ցուցանիշ կգրանցի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 6-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 18.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Armenia Liechtenstein 7 1 - Կարապետյանն առաջին իսկ խաղում յուրօրինակ ցուցանիշ կգրանցի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 6-րդ տուրին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:13

-

-

«ՆՈԱ» – «ՎԱՆ»

19 փետրվարի, ժ.14:00, Երևան, «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0

2-րդ շրջան. 05.12.2020 «Վան» 0-1 «Նոա»
Գոլը՝ Մաքսիմ Մայրովիչ 27՛

«Նոա»՝ 5-րդ տեղ (16 միավոր), «Վան»՝ 7-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ 6-րդ տուրից հետաձգված այս հանդիպումով մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը: Ձմռան նախապատրաստական շրջանում «Նոայի» կազմը որոշակի փոփոխություններ է կրել: Թիմի գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանին: Նա պետք է փոխարինի թիմից հեռացած Մաքսիմ Մայրովիչին, որը 13 գնդակով «Նոայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է:

«Նոայի» համար մեծ կորուստ է նաև թիմի առանցքային մյուս ֆուտբոլիստներ Դանու Սպատարուի, Արտյոմ Սիմոնյանի, Դմիտրի Լավրիշչևի, Պավել Դեոբալդի և Սոսլան Կագերմազովի հեռանալը: Նրանց փոխարեն թիմը համալրել են մի խումբ լեգեոնականներ:

129370827 1114608782328585 8205492065556300258 n 1 - Կարապետյանն առաջին իսկ խաղում յուրօրինակ ցուցանիշ կգրանցի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 6-րդ տուրին ընդառաջ

2․ Իսկ ահա «Վանի» կազմում փոփոխություններն արմատական են: Բարձրագույն խմբի նորեկն առաջնության գարնանային հատվածին ներկայանում է ակումբի ղեկավար նոր կազմով, մարզչական նոր շտաբով և մեծ թվով նորեկներով:

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը ստանձնել է ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: Գլխավոր մարզչի պարտականությունները (փաստաթղթով) դրվել են Արթուր Ասոյանի վրա, իսկ փաստացի մարզումային գործընթացը կղեկավարի ռուսաստանցի Կոնստանտին Զայցևն իր մարզչական շտաբով: «Վանի» նորեկներից կարելի է առանձնացնել ֆուտբոլասերներին հայտնի Վիուլեն Այվազյանին և Ալեքսանդր Օգանիսյանին:

Թիմից հեռացած ֆուտբոլիստներից արժե հիշատակել Միհրան ՄանասյանինԷբերտ Կարդոսո դա ՍիլվայինՄուսլիմ ԲամատգերեևինՆգավուկաՑեկե Լիե ՊատոյինՍտանիսլավ Եֆիմովին և Միհրան Պետրոսյանին:

3․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին, որում հաջողությունն ուղեկցել է «Նոային»: Ի դեպ, դա Դմիտրի Գունկոյի օրոք «Նոայի» առաջին հաղթանակն էր առաջնությունում: Մինչ այդ նրա գլխավորությամբ անցկացրած 4 խաղում «Նոան» ընդամենը 3 միավոր էր վաստակել: Այդ հանդիպումներում երկրի փոխչեմպիոնն ընդամենը 3 գոլ էր խփել, սեփական դարպասը բաց էր թողել 5 գնդակ:

130413147 1018938855273300 3256166112804363266 o 960x640 - Կարապետյանն առաջին իսկ խաղում յուրօրինակ ցուցանիշ կգրանցի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 6-րդ տուրին ընդառաջ

4․ Առաջնության աշնանային հատվածում «Վանն» աչքի ընկավ բավական կայուն կազմով: Ասպարեզ դուրս եկած 24 ֆուտբոլիստներից 8-ը՝ Անդրանիկ Ոսկանյանը, Ալեքսանդր Տենյաևը, Արգիշտի Պետրոսյանը, Էբերտ Կարդոսո դա Սիլվան, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Էդգար Մովսեսյանը, Մուսլիմ Բամատգերեևը և Եդեդեմ Եդեմ Էսիենը մասնակցել են թիմի անցկացրած բոլոր 13 հանդիպումներին (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված 2 խաղերը):

5․ «Նոայի» կազմում միայն 3 ֆուտբոլիստներ՝ Ջորդի Ժոաո Արարատը, Բենիկ Հովհաննիսյանն ու Դենիս Դեդեչկոն են խաղադաշտ դուրս եկել թիմի անցկացրած բոլոր 11 հանդիպումներում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա