Logo

Կարեն Գիլոյանը՝ բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի մասին. «Երբեք օլիմպիական մարզաձևերի նմանատիպ մրցաշար չի անցկացվել»

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 18.02.2019ՍՊՈՐՏ
Capture 36 - Կարեն Գիլոյանը՝ բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի մասին. «Երբեք օլիմպիական մարզաձևերի նմանատիպ մրցաշար չի անցկացվել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:28

-

-

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բասկետբոլի Ա լիգան ներկայացնող «Ուրարտու Վիվառոյի» նախագահ Կարեն Գիլոյանը խոսեց Հայաստանում կազմակերպվող ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ բասկետբոլի մրցաշարի մասին, ինչպես նաև նշեց «Ուրարտու Վիվառոյի» գլխավոր նպատակներն այդ մրցաշարում:

«Մեր կազմակերպած մրցաշարը կոչվում է ԵԱՏՄ գավաթ: Նախկինում երբեք, ոչ մի երկրում, օլիմպիական մարզաձևերի նմանատիպ մրցաշար չի անցկացվել: Սա լինելու է առաջինը:

Չենք կարող ասել, որ «Ուրարտու Վիվառոյի» գլխավոր նպատակը մասնակից բոլոր թիմերին հաղթելն է:

Ինչպես հայտնի է, մենք ցանկանում ենք մեր ուժերը փորձել Եվրոպայում և այս մրցաշարի մասնակցության հիմնական նպատակն արտասահմանյան թիմերի դեմ մեր ուժերը փորձելն է: Մենք պետք է հասկանանք, արդյոք հիմա ունակ ենք մրցել նման մակարդակի թիմերի դեմ:

Մինչև մրցաշարի մեկնարկը մտադիր ենք ուժեղացնել մեր կազմը: Նոր բարձրակարգ բասկետբոլիստներ պետք է միանան մեր թիմին: Վերջնական կազմը կհրապարակենք առաջին խաղից 1 օր առաջ: Վստահ եմ, որ ձեզ համար անակնկալներ կլինեն»,- ասաց Գիլոյանը:

Այն հարցին, թե, արդյոք այս մրցաշարը չի ազդի «Ուրարտու Վիվառոյի» խաղի վրա Ա լիգայի առաջնությունում, Գիլոյանը պատասխանեց.

«Ա լիգայի կանոնավոր առաջնությունում «Ուրարտու Վիվառոն» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և փլեյ-օֆֆին կմիանա կիսաեզրափակիչ փուլից: Եվ մեր բասկետբոլիստներն այս մրցաշարից հետո վերականգնվելու համար բավարար ժամանակ կունենան: Կարծում եմ, որ այն չի ազդի Ա լիգայում մեր ցուցադրած խաղի վրա»:

«Ուրարտու Վիվառոն» ձեր աջակցության կարիքն ունի: Մենք խնդրում ենք, որ գաք մեր խաղերին, աջակցեք մեզ և վանկարկեք մեր թիմի անունը»,- ավելացրեց «Որարտու Վիվառոյի» նախագահը:

Ղազախական «Բարսի Ատըրաու» թիմի գլխավոր մարզիչ Բորիս Պետեն նշեց իրենց սպասելիքները և գլխավոր նպատակներն այս մրցաշարում։

«Առաջին անգամ ենք Հայաստանում և բարձր սպասելիքներ ունենք:

Մեր թիմը երկար ժամանակ է, ինչ ցանկանում է նման միջազգային մրցաշարի մասնակցել: Մեր կազմում շատ են երիտասարդները, որոնք կարող են այս մրցաշարի ընթացքում փորձ հավաքել և ցույց տալ իրենց ուժերը»,- ասաց ղազախական թիմի գլխավոր մարզիչը։

Պետեն նաև անդրադարձավ իր թիմի կենտրոնական խաղացող Արկադի Մկրտչյանին, որը Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ է համարվում։

«Արկադին շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար։ Նա հիանալի տղա է և շատ հաճելի է նրա հետ աշխատել։ Կարող եմ ասել, որ ուրախ եմ նրա հետ աշխատելու հնարավորության համար»,- ասաց Պետեն։

Երևանում անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղացանկը և այլ մանրամասները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա