Logo

Լևոն Ջուլֆալկյանը նշել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու պատճառները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.08.2019ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:17

-

-

Ինչպես հայտնի է, Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հայ մարզիչը պատմեց, որ հավաքականում տարաձայնություններ են սկսվել մոտ մեկ ամիս առաջ և մանրամասն պատմեց այդ մասին.

«Հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ մարզիչը աշխատի իրենց թելադրանքով. ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների մասնակցության վայրերը որոշվի իրենց ցանկությամբ, մրցումների կազմը որոշվի իրենց ցանկությամբ: Մի խոսքով, շատ նման տհաճ երևույթներ կան: Պարզ ասած՝ կազմակերպվում է դավադրություն: Պատճառները ինչ-որ տեղ ինձ հասկանալի են, ինչ-որ տեղ՝ ոչ: Եթե մարզիկները բաժանվում են 2 բևեռի, հավաքականը կորցնում է ուժը: Նման թիմի հետ ես չեմ կարող շարունակել աշխատանքը, քանի որ ես միշտ պահպանել եմ կարգ ու կանոն ու եղել եմ պահանջկոտ:

Մարդիկ կան, որոնք ձգտում են զբաղեցնել իմ տեղը: Գիտեն, որ արդեն ամեն ինչ կառուցված է և կարծում են, որ առաջիկա մի տարին հեշտ կլինի, արդյունքներն էլ շարունակական կլինեն: Կան մարդիկ, որոնք ունեն ներքին դժգոհություն, նրանք պատկերացնում են, որ մարզիչը պետք է խոնարհ ծառա լինի: Ֆեդերացիան որոշ բացատրական աշխատանքներ տարավ, բայց անարդյունք: Մարդիկ կան ասել են, որ ես անարդար եմ մոտենում: Բայց առանց հիմնավորումների»:

Հայ մասնագետը նաև անդրադարձավ այն լուրերին, որ տարաձայնությունները հիմնականում առաջացել են 87 կգ և 77 կգ քաշային կարգերում ստեղծված երկընտրանքի արդյունքում: 87 կգ քաշային կարգում մրցակցությունը ընթանում է Արթուր Շահինյանի ու Մաքսիմ Մանուկյանի միջև, իսկ 77 կգ քաշային կարգում՝ Արսեն Ջուլֆալակյանի ու Կարապետ Չալյանի միջև:

«Մաքսիմ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում առ այսօր մեդալ չի նվաճել: Կա նաև Արթուր Շահինյանը, որը 2 անգամ Եվրոպայի բրոնզե մեդալակիր է դարձել, մեկ անգամ էլ աշխարհում 3-րդն է դարձել: Եթե մեկը մյուսի նկատմամբ հաղթանակ է տանում, դա չի նշանակում, որ նա միջազգային գորգում ավելի լավ արդյուքներ կունենա: Ես դեմ եմ արտահայտվել, որ Եվրոպական խաղերին մասնակցի Մաքսիմ Մանուկյանը, բայց ձայների առավելությամբ որոշում կայացվեց, որ նա գնա Բելառուս: Իսկ մնացածը ինքներդ էլ գիտեք (Մաքսիմ Մանուկյանը հայրենիք վերադարձավ առանց մեդալի-խմբ):

Հարցի մյուս կողմը Չալյան-Ջուլֆալակյան: Արսենի համար առաջին խնդիրն այն է, որ նա իմ որդին է: Բայց դա խնդիր չէ, ես հպարտանում եմ, որ ունեմ նման որդի: Փաստերով խոսեմ: Արսեն Ջուլֆալակյանը 13 մեդալ է բերել, վատագույն դեպքում 4-րդ կամ 5-րդ տեղն է զբաղեցրել: Կարապետ Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016-ին թվականին կայացած Եվրոպայի առաջնությունում (բրոնզե մեդալ-խմբ): Բոլորս գիտենք, որ օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի առաջնությունները իրենց կարգով զիջում են նախորդներին: Դրանից հետո նրան հնարավորություն է տրվել մասնակցել 2017 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, սակայն շատ անհաջող է եղել մասնակցությունը: Նրան շանս է տրվել նաև 2018-ին, բայց ամեն ինչ նույն կերպ է դասավորվել: Մարզիկը չի կարողանում 2 տարի անընդմեջ օգտագործել իր հնարավորությունները: Այնուհետև, Արսեն Ջուլֆալակյանը նորից մասնակցել է Եվրոպայի առաջնությանը ու վերադարձել բրոնզե մեդալով: Այս դեպքում ո՞ւմ է տրվում առավելությունը: Առավելությունը տրվում է այն մարզիկին, որ անհամեմատ ավելի հաջող է հանդես գալիս պաշտոնական մրցաշարերում»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Օլիմպիական խաղերի չեմպիոնը շեշտեց, որ հիմա պատրաստվում է գնալ վաստակած հանգստի, այլ առաջարկներ դեռևս չի ցանկանում դիտարկել: Հայ մարզիչը նաև չբացառեց, որ մի օր նորից կարող է վերադառնալ հավաքականի գլխավոր մարզչի ղեկին, բայց նաև վստահություն հայտնեց, որ դա տեղի չի ունենա առաջիկա տարվա ընթացքում:

 

View this post on Instagram

 

Պաշտոնական. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց 🤼‍♂️ 🇦🇲 😮

A post shared by vnews_sport (@vnews_sport) on

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա