Logo

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.04.2021ՍՊՈՐՏ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 81 կգ քաշայինների կանանց մրցմանը մեր ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում գրանցեց 98 կգ արդյունքը, այնուհետև հաջողությամբ կատարեց հրում վարժության բոլոր մոտեցումները, գրանցեց 129 կգ արդյունքը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտում 18-ամյա մարզուհին դարձավ 3-րդը 227 կգ ցուցանիշով՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Այսօր երեկոյան 21:00-ից մրցահարթակ դուրս կգան մինչև 96 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը կներկայացնեն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Նախօրեին 89կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Կարեն Ավագյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա