Logo

Մարզաշխարհը ցնցված է Բրայանտի մահվանից. «Չեմ կարող հավատալ այս ամենին»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.01.2020ՍՊՈՐՏ
000 1OE54L - Մարզաշխարհը ցնցված է Բրայանտի մահվանից. «Չեմ կարող հավատալ այս ամենին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:28

-

-

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահը շոկի է ենթարկել մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչների: Բազմաթիվ անվանի մարզիկներ սոցցանցերի իրենց էջերում իրենց հույզերն են արտահայտել ու ցավակցական խոսքեր ասել 41-ամյա լեգենդի և նրա դստեր մահվան կապակցությամբ:

«Կոբի և Ջիջի. այս ամենն ընդունելը չափազանց բարդ է: Ես երբեք չեմ մոռանա քո մեծահոգությունն, ու թե ինչպես էիր դու իմ կողքին դժվարին պահերին: Ես հավերժ շնորհակալ եմ: Իմ սիրտը քո ու քո գեղեցիկ ընտանիքի հետ է», – գրել է թենիսիստուհի Մարիա Շարապովան:

«Ես արդեն կարոտում եմ քեզ, Կոբի», – գրել է ռեգբիի լեգենդ Թոմ Բրեդին:

«Ես շատ տխուր եմ լսել, որ կորցրել ենք մեծագույններից մեկին: Կոբին մեծագույն ատլետ էր ու ոգեշնչման աղբյուրի բոլորի համար՝ այդ թվում նաև իմ: Խորապես ցավում եմ իր ընտանիքի ու իր երկրպագուների համար: Թող ինքն ու իր դուստրը հանգչեն խաղաղությամբ», – գրել է բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

«Ես ցնցված եմ: Ցավակցում եմ Բրայանտի ընտանիքին, ընկերներին, բասկետբոլի աշխարհին ու ամբողջ մարզաշխարհին: Հանգչի՛ր խաղաղությամբ, Կոբի», – գրել է Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Դեռ չեմ կարողանում հավատալ», – գրել է օլիմպիական ութակի չեմպիոն Ուսեին Բոլտը:

«Սա այնքան տխուր է: Հանգչե՛ք խաղաղությամբ», – գրել է բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա