Logo

Մեկնարկում է բասկետբոլային մրցաշրջանի ամենաթեժ հատվածը՝ VBET A-League Playoffs-ը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 02.02.2021ՍՊՈՐՏ
Vbet A League Playoffs logo - Մեկնարկում է բասկետբոլային մրցաշրջանի ամենաթեժ հատվածը՝ VBET A-League Playoffs-ը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:51

-

-

Բասկետբոլային մրցաշրջանը Հայաստանում թևակոխում է եզրափակիչ փուլ. փետրվարի 2-ից մեկնարկում է VBET A-League Playoffs-ը:

Կանոնավոր առաջնության արդյունքներով VBET A-League Playoffs-ին մասնակցելու իրավունք են նվաճել 6 թիմեր, որոնցից 4-ը՝ ԲԿՄԱ-ն, «Էրեբունին», «Ուրարտուն» և «Դվինը» պայքարը կսկսեն ¼ եզրափակիչ փուլից, իսկ լավագույն արդյունք գրանցած 2 թիմերը՝ «Մեդ Ֆոքսեսը» և «Վահագնի Սիթին» պայքարին կմիանան կիսաեզրափակիչ փուլից:

Փլեյ-օֆֆ-ի նախնական փուլերում շարքը ձգվելու է մինչև 4 հաղթանակ, եզրափակիչում՝ 5 հաղթանակ, ընդ որում՝ հաշվի են առնվում նաև կանոնավոր առաջնության 3-րդ և 4-րդ շրջանի արդյունքները:

Եզրափակիչ շարքի հանդիպումները տեղի են ունենալու նախկին «Միկա» մարզահամալիրում, ընդ որում՝ մոտ մեկ տարվա դադարից հետո երկրպագուները այս անգամ կկարողանան ներկա գտնվել խաղերին: Ա-Լիգայի և VBET-ի համագործակցության շրջանակներում VBET A-League Playoffs-ի եզրափակիչն անցնելու է առանձնահատուկ մեծ շուքով, հանդիսականներին սպասում են մի շարք անակնկալներ և թեժ բասկետբոլային մթնոլորտ: Հատուկ փլեյ-օֆֆ փուլի համար մշակվել է նաև նոր տարբերանշան:

«VBET ընկերությունը հայկական ակումբային բասկետբոլի կողքին է եղել Ա-Լիգայի առաջին մրցաշրջանից սկսած: Հիմա արդեն, 4 տարի անց մենք տեսնում ենք մարզաձևի զարգացումը Հայաստանում, աճող հետաքրքրությունը մարզասերների շրջանում, ուստի որոշել ենք առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի մրցաշրջանի ամենակարևոր հատվածը՝ VBET A-League Playoffs-ը անցկացնենք հնարավորինս հետաքրքիր ու դիտարժան»,-նշել է VBET ընկերության Սպորտային Համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

«Այս մրցաշրջանը ավելի դիտարժան է դարձնում նաև լիգայում արտասահմանյան հայ մարզիկների մեծ քանակը. դա չի կարող չուրախացնել երկրպագուներին և միանշանակ խոսում է լիգայի գրավիչ դառնալու մասին: Միասին աշխատել ենք հեռարձակման բարձր որակ ապահովելու համար, որպեսզի մեր բասկետբոլը լավագույնս մատուցենք նաև այն երկրպագուներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն եկել մարզադահլիճ»,-նշել է Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

VBET A-League Playoffs-ի հանդիպումների մասին տեղեկատվություն կարող եք գտնել լիգայի ֆեյսբուքյան էջում, իսկ խաղերի հեռարձակումը՝ Vivaro News-ի յութուբյան էջում:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա