Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կարիերայի 1000-րդ խաղում դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 35-ամյա ֆուտբոլիստը 35-րդ րոպեին գրավեց Ավստրալիայի հավաքականի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը: 1000-րդ խաղում արգենտինացին խփեց կարիերայի 789-րդ գոլը:
Դա «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի առաջին գոլն էր աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում: ԱԱ-2022-ում Մեսին խփեց երրորդ գոլը և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող էկվադորցի Էներ Վալենսիային, ֆրանսիացի Կիլիան Մբապեին, իսպանացի Ալվարո Մորատային, անգլիացի Մարկուս Ռեշֆորդին և հոլանդացի Կոդի Գակպոյին:
Լիոնել Մեսին 169-րդն խաղն է անցկացնում Արգենտինայի հավաքականում: Կատալոնական «Բարսելոնայի» կազմում նա մասնակցել է 778 խաղի, իսկ ՊՍԺ-ի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 53 անգամ:
Մեսին «Բարսելոնայի» հետ նվաճել է 33 տիտղոս, այդ թվում՝ դառնալով Իսպանիայի 10-ակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: ՊՍԺ-ի կազմում նա անցյալ տարի հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Արգենտինայի հավաքականի հետ դարձել է Ամերիկայի գավաթակիր: