Logo

Մուսա Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի դեմ գոտեմարտի մասին․ «Ապացուցեցինք, որ ամենաուժեղն ենք»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.08.2021ՍՊՈՐՏ
Evloev Aleksanyan - Մուսա Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի դեմ գոտեմարտի մասին․ «Ապացուցեցինք, որ ամենաուժեղն ենք»

Ռուս hունահռոմեական ոճի ըմբիշ Մուսա Եվլոևն Օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո խոսել է իր տպավորությունների մասին։

Известия-ի լրագրողի հարցին, թե ըմբիշն ինչպե՞ս կբնութագրի իր զգացողություններն Արթուր Ալեքսանյանին հաղթելուց հետո, Եվլոևը պատասխանել է․ «Ես լիովին երջանիկ եմ, եկել եմ այստեղ՝ վերցնելու օլիմպիական իմ մեդալը: Զգացողություններ չկան՝ անկեղծ ասած: Ես միշտ կարծում եմ, որ գոտեմարտերից հետո ինչ-որ խենթ զգացողություններ կլինեն, բայց դեռ ոչինչ չեմ զգում: Միշտ մի փոքր դժվարությամբ եմ մասնակցում մրցաշարի, բոլոր մրցակիցներն անկանխատեսելի են: Բայց իմ թիմի շնորհիվ ես հասա իմ մարզավիճակի գագաթնակետին: Ի վերջո, մենք ապացուցեցինք, որ ամենաուժեղն ենք․ շնորհակալություն թիմին։ Հենց Օլիմպիական խաղերի մեդալը հայտնվեց համացանցում, այն անմիջապես տեղադրեցի հեռախոսիս էկրանին: Ամեն առավոտ արթնանում էի ու նայում էկրանին: Դրա համար ես 2018 թվականից իմ հեռախոսը չեմ փոխել: Կարծում եմ՝ կփոխեմ միայն 2024 թվականի Փարիզի մեդալի համար»:

«Երկար ճանապարհ ունեի դեպի այս Օլիմպիական խաղերը: Ես եկել եմ այստեղ՝ ոսկի վերցնելու, ինչը և արեցի: Մնացածն այդքան էլ կարևոր չէ»,- ասել է Եվլոևը՝ պատասխանելով Արթուր Ալեքսանյանի՝ մրցավարներից դժգոհելու վերաբերյալ հարցին:

Օգոստոսի 3-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Մուսա Եվլոևն առավելության հասավ Արթուր Ալքեսանյանի հետ պայքարում։ Պարգևատրման ժամանակ Ալեքսանյանը հրաժարվեց կախել արծաթե մեդալը՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը:

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա