Logo

Նուրսուլթան 2019. Ալեքսանյանը կիսաեզրափակչում է, Ասլանյանին դուրս թողեցին զգուշացումով (տեսանյութ)

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 15.09.2019ՍՊՈՐՏ
Artur Aleksanyan 1 8 17 - Նուրսուլթան 2019. Ալեքսանյանը կիսաեզրափակչում է, Ասլանյանին դուրս թողեցին զգուշացումով (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:31

-

-

Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 15-ին պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները 3 քաշային կարգերում՝ սկսելով օլիմպիական վարկանիշների խաղարկությունը:

Մինչև 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում հանդիպեց իր սկզբունքային մրցակիցներից մեկին՝ թուրք Չենկ Իլդեմին: Լարված գոտեմարտում Ալեքսանյանը հաղթանակ տարավ ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

1/4 եզրափակչում Ալեքսանյանը մրցեց իրանցի Հադի Սարավիի հետ ու պարտության մատնեց նրան՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Այնտեղ հայ ըմբիշի մրցակիցն է վրացի Գեորգի Մելիան: Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ Ալեքսանյանը նաև առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճեց Հայաստանի համար:

Մինչև 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում մրցավարների տված զգուշացման արդյունքում զիջեց եգիպտացի Մոհամեդ Էլսայեդին: Նա կկարողանա պայքարել բրոնզի համար, եթե մրցակիցը դուրս գա եզրափակիչ:

Այսօր մեկնարկած մեր մյուս ըմբիշը՝ մինչև 87 կգ քաշային Արթուր Շահինյանը դուրս մնաց պայքարից հենց առաջին փուլում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քաշային կարգերում իրենց երկրների համար Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում առաջին 6 տեղերը գրաված մարզիկները:

Երեկ պայքարի մեջ մտած մեր ըմբիշներից Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտի վերջում ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ զրկվելով մեդալի համար պայքարի հնարավորությունից: Սլավիկ Գալստյանը պայքարելու է բրոնզե մեդալների համար, նրա մրցակիցը Մեյսամ Դալխանին է Իրանից:

Արթուր Ալեքսանյանի կիսաեզրափակիչը և Սլավիկ Գալստյանի՝ երրորդ տեղի համար գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 16:00-ից:

Ըմբշամարտի աշխարհի առաջնության բոլոր նորությունները, գոտեմարտերի տեսագրություններն ու բացառիկ հարցազրույցները կարող եք գտնել Vivaro News – Armenian Sport էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա