Logo

Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Arsen Harutyunyan awarding ceremony5 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

21-ամյա ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը անկեղծացավ, որ աշխարհի գավաթի անհատական խաղարկությունից հետո մարզիչների հետ ծավալուն աշխատանք է տարել սխալների վրա ու մարտի 18-ից մեկնարկող Եվրոպական գոտում վարկանիշային մրցաշարում ցույց է տալու, թե ինչի է ընդունակ: Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրը ոչ մի րոպե զուր չէր վատնում ու շարունակում էր անհատապես մարզվել, նույնիսկ թիմային պարապմունքի ավարտից հետո:

383A9124 960x640 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

VNews-ի հետ զրույցում նա պատմեց, որ հավաքականը 3 ուսումնամարզական հավաք է անցկացրել Բուդապեշտ մրցաշարին ընդառաջ:

«Շատ լավ մարզավիճակում եմ, հիմա քաշիս եմ հետևում, որպեսզի ճիշտ ճանապարհով կիլոգրամներ կորցնեմ: Դա անում եմ, որպեսզի մրցման օրը ոչ միայն կանգնեմ պահանջվող քաշին, այլև կարողանամ լավ գոտեմարտեր անցկացնել:

Աշխարհի գավաթից հետո մարզիչների հետ վերլուծել ենք գոտեմարտերը, երկար ժամանակ ունեինք, որպեսզի բոլոր սխալները շտկեինք: Այս մրցաշարի ժամանակ ինձ ցույց կտամ: Մարզիչներին էլ պետք է ապացուցեմ, որ այս ամիսների ընթացքում կատարած աշխատանքը զուր չի եղել, ու ես նրանց խորհուրդներին հետևելով ճիշտ ու խելացի գոտեմարտեր կվարեմ»:

Arsen Harutyunyan European bronze medalist7 960x572 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարում ուղեգրերով տուն են վերադառնալու եզրափակիչ դուրս եկած ըմբիշները: Ճիշտ է՝ պայքարը Տոկիոյի համար անզիջում է լինելու, բայց Եվրոպայի 2019թ. չեմպիոնը լարվածություն չի զգում:

«Հոգեբանների օգնության շնորհիվ ամեն ինչին ավելի հավասարակշռված եմ մոտենում: Պետք է գորգին ցույց տամ այն, ինչ սովորել եմ: Պարզապես մեկնելու ենք Բուդապեշտ, մենք այստեղ էլ ենք գոտեմարտում մարզումների ժամանակ, տարբերություն չկա:

Ինքս իմ առաջ խնդիր եմ դրել նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ընդհանրապես, մրցաշարերի չեմ մեկնում պարզապես մասնակցության համար: Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, աշխարհի մեդալակիր եմ դարձել ու ինքս իմ մեջ մտածում եմ, որ Օլիմպիական խաղերին ոսկին էլ կարող եմ նվաճել»,-եզրափակեց Հարությունյանը:

383A9157 960x640 - Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա