Logo

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.01.2021Հայկական ֆուտբոլ
a3sds - 21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:23

-

-

Ո՞վ է 21-րդ դարում՝ 2001թ. հունվարի 1-ից մինչ օրս պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն: Կարծում եմ, որ ֆուտբոլասերներից շատերն առանց երկմտելու կնշեն Հենրիխ Մխիթարյանին: Եվ նրանք իրավացի կլինեն:

Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը, որն օրերս նշեց ծննդյան 32-ամյակը, կարծես ֆուտբոլային իր երկրորդ երիտասարդությունն է ապրում՝ հիանալի մրցաշրջան անցկացնելով իտալական «Ռոմայում»:

2006թ. պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերը «Փյունիկում» կատարած Մխիթարյանը 15 մրցաշրջանների ընթացքում պաշտոնական մրցումներում 218 գոլի հեղինակ է դարձել: Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանանալու համար Մխիթարյանին անհրաժեշտ է ևս 19 գոլ խփել: Այդ դեպքում նա կգերազանցի Արսեն Ավետիսյանի արդյունավետության բացարձակ ռեկորդը: Ի դեպ, վերջինս իր գոլերի մեծամասնությունը խփել է 20-րդ դարում՝ ՀՀ առաջնություններում նորամուտը նշելով 1992թ:

mkhitaryan 2 960x640 - 21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

2009թ. հուլիսից Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան շարունակվեց արտերկրում: Այդ պահին Մխիթարյանի հաշվին «Փյունիկում» անցկացրած պաշտոնական 93 հանդիպումներում ընդամենը 36 գոլ էր գրանցված, որից 30-ը նա խփել էր ՀՀ առաջնություններում, 6-ը՝ Հայաստանի գավաթի մրցաշարում:

Արտերկրի 6 ակումբներում անցկացրած պաշտոնական 464 հանդիպումներում Մխիթարյանը 143 անգամ խոցել է մրցակիցների դարպասները: Հիշեցնենք նաև, որ Հենրիխը Հայաստանի ազգային (30 գոլ) և երիտասարդական (9 գոլ) հավաքականների լավագույն ռմբարկուն է:

2-րդ ցուցանիշն ունի ՀՀ հավաքականի բրազիլացի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը ևս ֆուտբոլային իր ողջ կարիերան անցկացրել է 21-րդ դարում: Նրա հաշվին 157 գոլ է գրանցված: Այդ գոլերից 86-ը Մարկոսը խփել է «Արարատում» և «Փյունիկում»  անցկացրած պաշտոնական մրցումներում: Արտերկրի ակումբներում էլ բրազիլացի ֆուտբոլիստն իրեն վատ չի դրսևորել՝ դառնալով 60 գոլի հեղինակ: 11 գնդակ էլ Մարկոսը խփել է ՀՀ ազգային հավաքականում:

2Z7A9074 960x632 - 21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

21-րդ դարի լավագույն ռմբարկուների եռյակը 125 գնդակով եզրափակում է Արամ Հակոբյանը: Ի տարբերություն Մխիթարյանի և Մարկոսի, Արամը ֆուտբոլային կարիերան սկսել է 20-րդ դարի վերջին՝ դառնալով 21 գոլի հեղինակ:

Բացի Արամից, 21-րդ դարի ամենաարդյունավետ 20 ֆուտբոլիստներից ևս 8-ը՝ Արա Հակոբյանը, Արման Քարամյանը, Արտյոմ Ադամյանը, Արամ Ոսկանյանը, Արթուր Քոչարյանը, Անդրանիկ Բարիկյանը, Նշան Էրզրումյանը և Գալուստ Պետրոսյանը գոլերի հաշիվը բացել են 20-րդ դարի վերջին:

21-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների ցանկի գործող 4 ֆուտբոլիստներից միայն Միհրան Մանասյանն է ներկայումս հանդես գալիս Հայաստանում: Վերջերս նա իր մի խումբ խաղընկերների հետ հեռացել է «Վանից» և առայժմ տեղեկություն չկա, թե որտեղ է շարունակելու ֆուտբոլային կարիերան:

118046799 10164256358545247 7446428956186052003 o 960x672 - 21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Գևորգ Ղազարյանն ընդգրկվեց 100 գոլի սահմանագիծը հատած ռմբարկուների ցանկում

Ընթացիկ առաջնության մասնակիցներից Բարձրագույն խմբում առավել շատ գոլ (82) խփած Մանասյանի հաշվին պաշտոնական մրցումներում 94 գոլ է գրանցված: Ցավալի կլինի, եթե 3 անգամ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկու ճանաչված Միհրան Մանասյանը չկարողանա հատել 100 գոլի սահմանագիծը, ինչը հաջողվել է 21-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուներից 9-ին: Նրանցից վերջինը Գևորգ Ղազարյանն է, որը երանելի բարձունքը հաղթահարեց անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Վրաստանի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում:

VNews.am-ը ներկայացնում է 21-րդ դարի հայկական ֆուտբոլի 20 լավագույն ռմբարկուների ցանկը: Հաշվի են առնված ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի մրցաշարերում (Գ), Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում (Ս), հայկական ակումբներում եվրագավաթների մրցաշարերում (Ե), ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, «Համագործակցության գավաթի» խաղարկություններում (ԱՊՀ) և արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում (ԱԵ) պաշտոնական մրցումներում խփած գոլերը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Հենրիխ Մխիթարյան 30 6 30 9 143 218
2.Մարկոս Պիզելի 75 8 1 2 11 60 157
3.Արամ Հակոբյան 93 24 4 1 1 2 125
4.Յուրա Մովսիսյան 14 109 123
5.Արա Հակոբյան 83 6 7 3 2 21 122
6.Ալեքսանդր Կարապետյան 6 104 110
7.Արման Քարամյան 57 15 3 4 1 21 101
8.Արտյոմ Ադամյան 85 14 1 1 101
9.Գևորգ Ղազարյան 49 7 1 2 14 5 22 100
10. Արամ Ոսկանյան 32 11 1 2 50 96
11. Արթուր Քոչարյան 67 8 19 94
12.Միհրան Մանասյան 82 10 1 1 94
13.Էդգար Մանուչարյան 56 4 3 9 1 2 15 90
14.Սամվել Մելքոնյան 67 17 1 2 87
15.Լևոն Պաչաջյան 61 5 1 2 2 1 1 13 86
16.Նարեկ Բեգլարյան 62 16 1 1 2 82
17.Անդրանիկ Բարիկյան 72 9 81
18.Նշան Էրզրումյան 66 8 2 1 1 78
19.Գալուստ Պետրոսյան 48 5 1 21 75
20.Նորայր Գյոզալյան 60 8 3 71
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա