Logo

Ռոնալդուն գերազանցեց Պլատինիի ռեկորդը, Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց հունգարացիներին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.06.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 1 տուր

15 Հունիս 2021 - 20:00

0

Հունգարիա

3

Պորտուգալիա

0 - 1 Ռաֆայել Գերեյրո - 84`

0 - 2 Կրիշտիանու Ռոնալդու - 87`

0 - 3 Կրիշտիանու Ռոնալդու - 92`

«Պուշկաշ արենայում» երեք անպատասխան գնդակ ուղարկելով հունգարացիների դարպասը՝ Պորտուգալիայի հավաքականն առաջին 3 միավոր է վաստակում ԵՎՐՈ 2020-ում:

Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլ հեղինակելով, ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ հատվածում իր խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի՝ շրջանցելով Միշել Պլատինիի ռեկորդը: Պլատինին ռեկորդակիր էր խփած 9 գնդակով:

Հիշեցնենք, որ F խմբում են նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականները, որոնց հանդիպումը կմեկնարկի 23:00-ին:

2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ, ֆրանսիացիները՝ հունգարացիների:

Վիճակագրական տվյալներ խաղից՝

Հունգարիա(35%) – Պորտուգալիա(65%)

Հարվածներ՝ 5-11(դարպասին՝ 3-7)

Անկյունային հարվածներ՝ 0-6

Խաղից դուրս վիճակ՝ 2-1

Դեղին քարտեր՝ 2-1

Խախտումներ՝ 10-15

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա