Logo

Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 03.08.2021ՍՊՈՐՏ
A59A8741 - Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճեց երկրորդ մեդալը։

Հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում գոտեմարտեց Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։

Ալեքսանյանի՝ կիսաեզրափակիչում ստացած վնասվածքը զգացնել տվեց այս գոտեմարտում։ Արթուրը ցավալի պարտություն կրեց 1-5 հաշվով ու նվաճեց արծաթե մեդալ։

Արթուր Ալեքսանյանը Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է։

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր հենացատկորդ Արթուր Դավթյանը։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա