Logo

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 02.08.2021ՍՊՈՐՏ
A59A8711 - Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Մինչև 97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Օլիմպիական չեմպիոնը գոտեմարտեց Ֆինլանդիան ներկայացնող Արվի Մարտին Սավոլայնենի հետ։ Ալեքսանյանը կարողացավ հաղթանակի հասնել 5:1 հաշվով ու դուրս գալ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Իրանը ներկայացնող Մոհամադհադի Սարավիի հետ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանը (77  կգ) նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա