Logo

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 03.08.2021ՍՊՈՐՏ
A59A0456 - Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանը ապահովեց երրորդ մեդալը Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում։ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մինչև 63 կգ քաշայինների պայքարում առավելության հասավ ուզբեկ Էլնուր Աբդուրայմովի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Գյումրեցի մարզիկի մրցակիցը եզրափակիչ դուրս գալու համար լինելու է ամերիկացի Դևիս Կեյշոուն։ Մենամարտը կկայանա օգոստոսի 6-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 14։32։

Բաչկովը իր ճանապարհը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնին, այնուհետև հաղթահարել էր ադրբեջանցի մարզիկի արգելքը։

VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա