Logo

Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանն ավարտեց ելույթը (տեսանյութ)

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.12.2021ՍՊՈՐՏ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրեց 8-րդ հորիզոնականները։

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 374 կգ արդյունքով՝ դառնալով ռեկորդի հեղինակ։

Screenshot 4 1 - Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանն ավարտեց ելույթը (տեսանյութ)

Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն նաև Դավիթ Հովհաննիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Տաթև Հակոբյանը, Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը

Կառլոս Նասարի չեմպիոնական մոտեցումը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա