Logo

«Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 06.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Untitled 4 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

«Երկրագնդի 70 տոկոսը ծածկված է ջրով, իսկ մնացածը` ծածկում է Կանտեն» արտահայտությունը վաղուց գիտեն բոլորը, ինչը հերթական անգամ ապացուցվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալի» դեմ խաղերում: Մադրիդցիների հետ դիմակայության 2 խաղերի լավագույն ֆուտբոլիստն ամենևին էլ հեշտ ճանապարհ չի անցել, իսկ նրա մշտական ժպիտի տակ թաքնված մեծ ողբերգություն կա: Կանտեն ոչ միայն աշխարհի լավագույն հենակետայիններից է (կամ լավագույնը), այլ նաև համաշխարհային ֆուտբոլի ամենադրական կերպարներից մեկը, որի կարիերան և անցած ուղին ոչ ոքի անտարբեր չի թողնում: Սկսենք կարիերայից:

Ոչ պրոֆեսիոնալ ակումբից՝ Պրեմիեր լիգա

«Սյուրեն»

Ֆուտբոլում Կանտեն իր առաջին քայլն արեց 2001-ի սեպտեմբերի 10-ին, երբ միայնակ ներկայացավ «Սյուրեն» ակումբի մարզմանը, և առաջին իսկ օրերին տպավորեց իր առաջին մարզչին՝ լեհ Պիոտր Վոժինային. «Նգոլոն հենց առաջին օրը զարմացրեց ինձ: Նրա շարժունակությունը, գնդակը մրցակցից խլելու կարողությունն ու ճիշտ պահին գնդակից ազատվելը: Այդքան փոքր տարիքում նա չէր փորձում անցումներ անել, պարզապես գնդակը փոխանցում էր թիմակցին: Կանտեն չէր դադարում վազել: Ես նրան օգտագործում էի կենտրոնում, և նա անկասելի էր», – նշում է Վոժինան:

«Ֆրանսիայում մարզիչները շեշտը դնում էին ֆուտբոլիստների ֆիզիկական կարողությունների վրա: Կրեատիվությունն ու բարձր տեխնիկան չէր գնահատվում այնքան, որքան ֆիզիկական ամրությունը, հասակն ու արագությունը: 1.68 սմ հասակ ունեցող Կանտեն չէր փայլում այս տվյալներով, բայց իր անհավանական աշխատասիրությամբ միայնակ կարողանում էր խաղեր հաղթել: Երբ նա 12 տարեկան էր, խաղում էր 14 տարեկանների հետ, երբ 17 էր՝ 20-ների հետ:

Այդ փոքրիկ տղան միշտ լայն բացում էր աչքերը, ժպտում, լսում մարզիչներին, գալիս մարզմանն ու հեռանում: Կանտեն անում էր այն, ինչ նրանից պահանջում էինք: Մի անգամ նրան ասացի՝ 2 ամիս ունես՝ 50 անգամ աջ ոտքով գնդակին դիպչելու համար, 50 անգամ՝ ձախով, 50 անգամ՝ գլխով: 2 ամիս անց նա արեց դա: Նա մեր ակումբի «փոքրիկ շունիկն էր (chouchou)», – խոստովանում է «Սյուրենի» գլխավոր քարտուղար Պիեր Վիլը:

5d92daf4a83c3e5e0af6613446e33e60 crop exact - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

«Բուլոն»

Կանտեն 19 տարեկան էր, երբ ոչ պրոֆեսիոնալ ակումբից տեղափոխվեց Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բուլոն». «Նա հաղթում էր գրեթե բոլոր անհատական դուելներում: Խաղերի ընթացքում Կանտեն միշտ պայքարի կիզակետում էր, որտեղ գնդակն էր, այնտեղ՝ Կանտեն, նա ամենակարճահասակն էր, բայց ամենաակտիվը: Կանտեի ոտքերում կրակ կար», – նշում է «Բուլոնի» գլխավոր մարզիչ Ժիլբերտ Զունեկինդը:

«Կաեն»

«Բուլոնից» հետո Կանտեի հաջորդ կանգառը Լիգա 1-ն էր՝ «Կաենը»: Այստեղ Կանտեն շարունակում է աճել՝ որպես ֆուտբոլիստ, դառնում է թոփ 5 առաջնություններում ամենաշատ գնդակ խլած ֆուտբոլիստը, իսկ Լիգա 1-ում՝ ամենաշատ հաջող սահանկումներ արած կիսապաշտպանը, ստանում «նոր Մակելելե» մականունը և գրավում 2 թոփ մարզիչների՝ Կլաուդիո Ռանիերիի և Մարսելո Բիելսայի ուշադրությունը: Կանտեն հիացնում է Բիելսային «Մարսելի» դեմ խաղում, որը գլխավորում էր իսպանացի մասնագետը: «Նա կերավ «Մարսելի» կիսապաշտպանությանը», «Նա ոչնչացրեց նրանց», «Հրեշ», «Նա «Մարսելի» կիսադաշտում իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում» և նմանատիպ այլ վերնագրերով հեղեղվեց ֆրանսիական մամուլն այդ ժամանակ:

279c686c5f90aa4877da54d95af60ddf crop exact - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

«Լեսթեր»

«Մարսելը» Կանտեի համար «Կաենին» առաջարկում է 5 միլիոն եվրո, ինչը ֆրանսիական ակումբը վիրավորական առաջարկ է համարում Կանտեի պես ֆուտբոլիստի համար: Կանտեն, ի վերջո, տեղափոխվում է «Լեսթեր» 8 միլիոն եվրոյի դիմաց: Կլաուդիո Ռանիերին մրցաշրջանի սկզբից հասկանում է, որ Պրեմիեր լիգան նվաճելն անհնար չէ, երբ ունես Կանտե. «Ես խաղում եմ 3 կիսապաշտպանով: Դրինքուոթերը գործում է կենտրոնում, իսկ Կանտեն՝ աջից ու ձախից», – հայտարարեց իտալացի մասնագետը:

nintchdbpict000233033649 e1486820907258 960x622 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

«Չելսի»

2016-ին Կանտեի կարիերան անհավանական թռիչք է ունենում: Մարտ ամսին նա նորամուտն է նշում Ֆրանսիայի հավաքականում ու դառնում գոլի հեղինակ: Մայիսին հաղթում է Պրեմիեր լիգան ու ճանաչվում Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հուլիսին տեղափոխվում է «Չելսի»՝ 32 միլիոն ֆունտի դիմաց ու հաջորդ մրցաշրջանում արդեն լոնդոնցիների կազմում նվաճում Պրեմիեր լիգան: 2018-ին Կանտեն Ֆրանսիայի հավաքականի հետ դառնում է Աշխարհի չեմպիոն:

nglkante pfa 2017 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

Անկում ու վերածնունդ

2017/18 մրցաշրջանից հետո «Չելսիի» ու Կանտեի խաղում անկում սկսեց: Եկավ Մաուրիցիո Սարին, հետո արդեն՝ Ֆրենկ Լեմպարդը: Սերնդափոխության ընթացքում գտնվող թիմում Կանտեն նույնիսկ մի պահ կորցրել էր տեղը հիմնական կազմում: Ընթացիկ մրցաշրջանի սկզբում նա խնդիրներ ունեցավ Լեմպարդի հետ, բայց Կանտեն շատ արագ նվաճեց Տուխելի սիրտը և վերադարձրեց իր լավագույն մարզավիճակը:

«Երբ Կանտեն խաղում է, ես նվազագույնը կես ֆուտբոլիստ ավելին ունեմ: Նա եզակի է: Ինձ համար մեծ հաճույք է ունենալ Կանտեին, նա մեծ պարգև է ինձ համար, այդքան համեստ, բայց այդքան մեծ ֆուտբոլիստ: Ու խնդրում եմ, չթերագնահատե՛ք նրա՝ փոխանցում կատարելու, անցումներ անելու և պրեսինգից խուսափելու կարողությունները», – հայտարարեց Տուխելը:

thomas tuchel and ngolo kante 1jcj4ggt1pz7l1st90ptmeilm7 960x540 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

Եվ իսկապես, գերմանացի մարզչի օրոք Կանտեն դարձել է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Նա լավագույնն էր «Ատլետիկոյի» դեմ խաղերում (13 անգամ շահել է դիրքը, որով լավագույնն է եղել երկու թիմերում, իսկ գնդակին հպումների ու փոխանցումների քանակով՝ երկրորդը ), լավագույնն էր նաև «Ռեալի» դեմ խաղերում: Նա ոչ թե կիսապաշտպան էր, ոչ թե հենակետային էր, ոչ թե box to box էր, այլ, ինչպես Իսպանիայում են ասում՝ todocampista՝ ֆուտբոլիստ, որ փակում է խաղադաշտի ամբողջ հատվածը: Երբ «Ռեալը» փորձում էր ինչ-որ բան ձեռնարկել, ինչ-որ գրոհ սկսել, հայտնվում էր Կանտեն ու կանխարգելում մադրիդցիների բոլոր գաղափարները: Նույնիսկ Կազեմիրո-Կրոս-Մոդրիչ եռյակը չէր դիմանում Կանտեի հաղորդած տեմպին:

183225342 1539412859596889 119764766608064218 n 960x960 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

«Մեքենայով տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն կգա ու նորից կկանգնեցնի ինձ», – խոստովանեց Տոնի Կրոսը «Չելսիի» դեմ առաջին խաղից հետո:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Բացի ֆանտաստիկ ֆուտբոլիստ լինելուց, Նգոլոն աչքի է ընկնում նաև մարդկային շատ բարձր արժեքներով ու օրինակելի վարքագծով: Ո՞վ է նա խաղադաշտից դուրս:

Դաժան մանկությունը

Կանտեն ծնվել է 1991-ին՝ Մալիից գաղթած ընտանիքում, ապրել Փարիզի Ռուել-Մելմեզոն թաղամասում՝ 4 եղբայրների ու 4 քույրերի հետ: Արդեն մանուկ հասակում ֆրանսիացին լուրջ դժվարությունների է հանդիպում ու օգնում հորը՝ հավաքարարի գործում: 1998-ին, երբ Աշխարհի առաջնությունն անցկացվում էր Ֆրանսիայում, Կանտեն գումար վաստակում էր՝ մարզադաշտի տարածքում աղբահանությամբ զբաղվելով: Հետագայում կյանքը նրան 2 անգամ դաժանորեն հարվածում է. 11 տարեկանում նա կորցնում է հորը, իսկ Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ՝ եղբորը:

Մեր ընտրանին

Նա վարում է համեստ Mini Cooper ավտոմեքենան

Աստղաբաշխական աշխատավարձերի, շքեղ մեքենաների ու ավելորդ ճոխությունների օրերում Կանտեն «հողից չի կտրվում» և աչքի է ընկնում համեստությամբ: Կանտեն արդեն ստանում էր բավական բարձր աշխատավարձ, երբ խաղում էր «Լեսթերում», բայց նոր՝ ավելի թանկարժեք ավտոմեքենա վարելու անհրաժեշտություն չէր տեսնում: Ֆրանսիացին «Չելսիի» մարզումներից մեկին ներկայացել էր իր Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով (այն էլ՝ վնասված):

Աշխարհի ամաչկոտ չեմպիոնը

2018-ին, երբ Ֆրանսիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն, տոնակատարության ժամանակ Կանտեն ամաչել էր ուշադրության կենտրոնում հայտնվել և նույնիսկ թիմակիցներից խնդրել գավաթը՝ լուսանկարվելու համար: Իր թիմակից Սթիվ Նզոնզին խաղընկերներից վերցրեց գավաթն ու տվեց Կանտեին, որն, ի դեպ, Դեշամի թիմի ամենակարևոր օղակներից էր ու եղել էր թիմի մեկնարկային կազմում այդ Մունդիալի բոլոր խաղերում: Պոլ Պոգբան էլ երկրպագուների հետ սկսեց երգել Ֆրանսիայի այդ հավաքականի ոչ պաշտոնական օրհներգը. «Նգոլո Կանտե՜, Պալա Լալալա՜, նա կոլոտ է, բայց շատ լավն է ու կանգնեցրել է Մեսիին…»:

bec149541d0403bb8e880b125e1f5115 960x673 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

Կանտեն վճարում է իր հարկերն ամբողջությամբ

2018-ի նոյեմբերին Կանտեն նոր պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ՝ շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով: Ի տարբերություն մի շարք այլ աստղային ֆուտբոլիստների, Կանտեն վճարում է իր հարկերն ամբողջությամբ ու մերժել է «Չելսիի»՝ աշխատավարձն օֆշորային ընկերության միջոցով ստանալու առաջարկը:

Կանտեն գնացել է իր երկրպագուի տուն՝ ճաշելու

Կանտեն նաև շատ մարդամոտ է: Ֆրանսիացին մզկիթում աղոթելիս հանդիպել է երկրպագուներից մեկին, որը հրավիրել է իր տուն՝ ճաշի, ֆուտբոլիստն էլ չի մերժել առաջարկը: «Ես հրավիրեցի Կանտեին իմ տուն, նա էլ սիրով եկավ: Մենք ճաշեցինք, հետո միասին Playstation խաղացինք, իսկ վերջում՝ Պրեմիեր լիգայի հանդիպում դիտեցինք: Հրաշալի օր էր», – խոստովանում է Բադլուր Ռահմանը:

Այսպիսին է Կանտեն՝ հասարակ մի տղա, որին սիրում են բոլորը՝ երկրպագուները, մարզիչները, թիմակիցներն ու նույնիսկ մրցակիցները: Համեստ մարդ ու ֆուտբոլիստ, որ 5 տարվա ընթացքում Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնում խաղալուց դարձավ Աշխարհի չեմպիոն:

103466166 fan - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

103467383 kante32 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

103467388 fifa2 - «Տուն գնալիս վախենում էի, որ Կանտեն նորից ինձ կկանգնեցնի». Ով է ՉԼ կիսաեզրափակիչի համեստ հերոսը

  • 3

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա