Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ուրարտուն» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Հաղթական գոլի հեղինակ է դարձել Իգոր Պադերինը:
Դա «Ուրարտուի»՝ 2021 թվականի առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում, իսկ «Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել առաջնությունում:
VNews․am-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկայացնում է այս մրցավեճից իր պատրաստած ֆոտոշարքը: