Logo

«Վանը» թարմացրեց իր հակառեկորդները, Արտակ Եդիգարյանը երկու տարի անց վերջապես կրկին գոլ խփեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 06.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Վանը թարմացրեց իր հակառեկորդը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արարատը» կրճատեց միավորների տարբերությունն առաջատարներից, իսկ «Վանը» «չոր» հաշվով հերթական պարտությունը կրելով, թարմացրեց իր հակառեկորդները:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 75 հանդիպումներից 36-ում հաղթել են դաշտի տերերը, 24-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 15-ում գրանցվել է ոչ-ոքի:

nor al 960x640 - «Վանը» թարմացրեց իր հակառեկորդները, Արտակ Եդիգարյանը երկու տարի անց վերջապես կրկին գոլ խփեց

4 հանդիպումներում խփվեց 8 գոլ (միջինը՝ 2 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 75 հանդիպումներում գրանցվել է 185 գոլ (միջինը՝ 2,46 գոլ մեկ խաղում):

2. «Արարատ-Արմենիան» առաջինն ավարտեց ելույթները 2021թ.՝ դառնալով ընթացիկ առաջնության աշնանային հատվածի հաղթող: «Ուրարտուի» հետ խաղում ընդհատվեց թիմի 3 անընդմեջ հաղթանակների շարքը: Այդ խաղն առաջնության առաջատարի հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն էր VBET ՀՊԼ-ում: Դրանցից 55-ում «Արարատ-Արմենիան» հաղթել է, 25-ում գրանցվել է ոչ-ոքի, 20-ում՝ պարտվել է: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 163 գոլ են խփել, բաց են թողել 80 գնդակ:

ar2 960x738 - «Վանը» թարմացրեց իր հակառեկորդները, Արտակ Եդիգարյանը երկու տարի անց վերջապես կրկին գոլ խփեց

3. «Ալաշկերտը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Վերջին 5 հանդիպումներում Հայաստանի գործող չեմպիոնն անպարտելի է: Այդ խաղերից 4-ում «Ալաշկերտի» դարպասն անառիկ է մնացել:

4. «Վանը» 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 0-3 հաշվով զիջելով «Նոային»: Դա թիմի պատմության մեջ առաջնությունում գրանցած «Վանի»  վատագույն արդյունքն է: Առաջնության վերջին 12 հանդիպումներում «Վանը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Դա ինչպես թիմի պատմության, այնպես էլ ընթացիկ առաջնության հակառեկորդ է:

Վերջին 7 հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Թիմի գոլային երաշտը հասավ 708 րոպեի, ինչը ևս ինչպես ընթացիկ առաջնության, այնպես էլ «Վանի»  պատմության մեջ գրանցած վատագույն արդյունքն է: Վերջին գոլն առաջնությունում «Վանը» խփել է հոկտեմբերի 16-ին «Ուրարտուի» դարպասը: 12-րդ րոպեին աչքի էր ընկել Վլադիմիր Ֆիլիպովը:

van 6 960x800 - «Վանը» թարմացրեց իր հակառեկորդները, Արտակ Եդիգարյանը երկու տարի անց վերջապես կրկին գոլ խփեց

5. Սերժ Դեբլեն առաջնության վերջին 6 հանդիպումներում 4 գոլի հեղինակ է դարձել՝ գոլերի թիվը հասցնելով 11-ի: Ճիշտ է, գոլերից մեկը, որ խփվել էր «Սևանի» դարպասը, չեղարկվել է և ռմբարկուների պայքարում նրա հաշվին 10 գոլ է գրանցված: VBET ՀՊԼ-ում խփած 26 գնդակով Դեբլեն ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Ցանկը 75 գնդակով գլխավորում է բրազիլացի Մարկոս Պիզելին: 2-րդ հորիզոնականում 40 գոլի հեղինակ դարձած Ջոնել Դեսիրեն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա