Logo

Վարկանիշային մրցաշար. Թևանյանը ու Հարությունյանը հաղթանակներով մեկնարկեցին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.03.2021ՍՊՈՐՏ
freestyle wrestling training 32 - Վարկանիշային մրցաշար. Թևանյանը ու Հարությունյանը հաղթանակներով մեկնարկեցին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:01

-

-

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը: Այսօր մրցագորգ դուրս եկած մեր մարզիկներից պայքարը ուղեգրերի համար շարունակում են միայն երկուսը:

Արսեն Հարությունյանը (57 կգ) որակավորման փուլում 10:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ բելառուս Ուլաձիսլաու Անդրեյի նկատմամբ՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ, որտեղ մրցելու է վրացի Բեկա Բուջիաշվիլիի հետ:

Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) 11:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի Վլադիմիր Դուբովի հանդեպ: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նա գոտեմարտելու է բելառուս Նիուրգուն Սկրիաբինի հետ:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթանակով սկսեց իր ճանապարհը՝ հաղթահարելով ավստրիացի Սիմոն Մարչլի արգելքը, սակայն հաջորդ փուլում պարտություն կրեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիր վրացի Ավտանդիլ Կենտչաձեից:

Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) 1/8 եզրափակիչում զիջեց թուրք Օսման Գոջենին:

Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա