Logo

Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
s0ss3 - Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Վազգեն Թևանյանը Հայաստանի ամենահեռանկարային ազատ ոճային ըմբիշներից է ու Օլիմպիական մեդալ նվաճելու գլխավոր հավակնորդներից մեկը: 21-ամյա ըմբիշը իր մասին լրջորեն հայտարարեց անցած տարվա վերջում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ կանգնելով պատվո հարթակի ամենավերին աստիճանին: VNews.am-ին մարզիկը պատմեց այս հաջողության, ըմբշամարտում առաջին քայլերի, կարևոր հաղթանակների ու պարտությունների, ինչպես նաև Օլիմպիական խաղերին ընդառաջ իր նպատակների մասին:

Վազգեն, աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Ձեր հաղթանակից արդեն բավական ժամանակ է անցել, ի՞նչ էր նշանակում ձեզ համար այդ ոսկե մեդալը:

Շատ ուրախ էի, մեծ հպարտություն էի զգում, բայց ոչ թե նրա համար, որ դարձել էի աշխարհի գավաթակիր, այլ մեր ազգի համար, որ ամբողջ աշխարհով հնչում է Հայաստանի օրհներգը, այն էլ մեր ազգի համար նման դժվար ժամանակներում։

Մեծահասակների պայքարում սա Ձեր առաջին մեդալն էր ու միանգամից ոսկե, ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև այդ:

Մինչև այդ վնասվածք էի ստացել 2019թ. աշխարհի առաջնության ժամանակ։ Սկզբից բարդ էր, քանի որ անընդհատ չէի կարողանում բարձր արդյունքներ գրանցել, ամեն ձախողումից հետո ավելի էի ընկճվում, հարցնում էի ինքս ինձ. «Ինչո՞ւ չի ստացվում» ու այդ մտքերը ավելի էին հետ գցում։ Դրա համար փորձեցի ավելի սառը դատել, չնայած որ, որ վնասվածքից ապաքինվելու համար երկար ժամանակ պահանջվեց, բայց կարողացա հաղթահարել դա ու հաջողության հասա։

tumblr 4c508ad54f0dff94bb48caf4c62536cb f7902686 540 - Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է

Աշխարհի գավաթում Ձեր անցած ճանապարհը նույնպես տպավորիչ էր. 5 գոտեմարտ եք անցկացրել, վաստակել 43 միավոր ու մրցակիցներին զիջել՝ ընդամենը 3-ը…

Աշխարհի գավաթում գոտեմարտ առ գոտեմարտ ավելի բարդանում էր իմ առաջ դրված խնդիրը, մրցակիցները դառնում էին ավելի ուժեղ։ Առավել բարդ ստացվեց կիսաեզրափակիչ գոտեմարտը Ուկրանիան ներկայացնող հայազգի ըմբիշի հետ։Եզրափակիչում էլ մինչև վերջ հավատում էի, որ կարող եմ միավոր վաստակել այդ պատճառով էլ ստացվեց։ Պետք է հավատաս ուժերիդ։ Միչև մեկնելը կար հավատ և վստահություն։ Միշտ էլ ինքս իմ մեջ հավատացել եմ:

Իսկ մարզիչների հետ ի՞նչ հետևություններ արեցիք այս մրցաշարից:

Միանշանակ կան սխալներ, որոնք պետք է ուղղվեն։ Աշխատում ենք այդ ուղղությամբ՝ արագության ու կորդինացիայի վրա։

Ազատ ոճի Հայաստանի հավաքականը մեծահասակների մրցաշարում վերջապես մեծ հաջողություն ունեցավ. մեկական բրոնզե, արծաթե ու ոսկե մեդալ. ըստ ձեզ, ո՞րն է հաջողության պատճառը:

Թիմում բարձր տրամադրություն է, թիմային ոգին բարձր է։ Արդյունքը գալիս է նրանից, որ մեկս մյուսի հաջողությամբ ուրախանում ենք։ Եվ ցանկանալով ընկերոջդ՝ դու էլ ես հաջողություն ունենում։ Առանց մարզիչների չի կարող հաջողություն լինել:

131951032 2682303748697427 7162592166368825671 n e1608816686208 - Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է

Պարգևատրումից հետո բոլորը քննարկում էին արդբեջանցի ըմբիշին, որը իր փոխարեն մեդալը ստանալու էր ուղարկել հավաքականի բժիշկին… ի վերջո ի՞նչ էր տեղի ունեցել:

Որքանով որ մենք տեղեկացանք վնասվածքի պատճառով չէր ներկայացել պարգևատրմանը:

e074ca38099d6cd092d322f8259c2818 960x521 - Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է

Լավ հիմա մի փոքր հետ տանք ժամանակի անիվը: Ինչո՞ւ ու ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ըմբշամարտով:

Տանեցիներս այնքան էլ չէին սիրում ըմբշամարտ։ Սկզբում ցանկանում էի բռնցքամարտով զբաղվեի, բայց ավագ ընկերներս խորհուրդ տվեցին ըմբշամարտի մարզումների հաճախել, մի շաբաթվա պարապմունքներից հետո, սկսեցի հավանել այս սպորտաձևը։

Պատանիների ու երիտասարդների մրցաշարերից մեդալների մեծ հավաքածու ունեք. ընդհանուր առմամբ 6 մեդալ, որից 4-ը ոսկե, ո՞ր չեմպիոնությունը կառանձնացնեք մյուսներից:

Եվրոպայի 2018 թ առաջնությունը (Եվրոպայի երիտասարդական առաջնություն-խմբ): Դա իմ առաջին մեծ մեդալն էր լուրջ մրցաշարում։ Այդ հաղթանակից հետո շատ ուրախ էի ու դա ինձ ոգևորեց, որպեսզի ավելի լավ մարզվեմ ու հետագայում ավելի մեծ հաջողությունների հասնեմ։

11 1 1 - Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է

Շատ լավ, իսկ ունեցե՞լ եք բեկումնային պարտություններ…

Աշխարհի 2019թ. առաջնության ժամանակ զգացի, որ երիտասարդների ու մեծահասակների միջև մակարդակի տարբերությունը մեծ է։ Այդտեղ հասկացա, որ ավելացնելու, բարելավելու շատ տեղ ունեմ։ Այդ օրվանից սկսեցի ավելի շատ աշխատել։

Առջևում Օլիմպիական վարկանիշային մրցաշարն է, որտեղ ուղեգրեր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները: Ի՞նչ մարզավիճակում եք:

Հիմա պատրաստվում ենք վարկանիշային մրցաշարին, ավելի վստահ եմ մոտենում այս մրցմանը` ելնելով աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակից։ Դրական եմ տրամադրված: Այդ մրցաշարին հիմնական խնդիրը եզրափակիչ դուրս գալն է։ Դա նվազագույնն է, որ պետք է անեմ։

383A9048 960x640 - Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է

Ձեր քաշային կարգում մրցակցությունը բավական մեծ է, ի՞նչ կասեք Ձեր մրցակիցների մասին:

Կոնկրետ այդպիսի ըմբիշ չկա, որին հաղթելու նպատակով եմ մեկնում Հունգարիա։ Քանի որ այս մրցաշարին բոլորը լուրջ են վերաբերվում, բոլորն էլ իրենց հավաքականների առաջին համարներն են, ամեն դեպքում պետք չէ թերագնահատել կամ գերագնահատել մրցակիցներին։

Ի՞նչ է Ձեզ համար Օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերը ինձ համար սարի գագաթն է։ Դրանք անցկացվում են չորս տարին մեկ անգամ ու մի անգամ բաց թողնելով, չգիտես՝ արդյոք կմասնակցես հաջորդին, թե ոչ։ Օլիմպիական խաղերը մարզիկի համար գերագույն արդյունքն է։

Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա