Logo

«Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 09.03.2021ՍՊՈՐՏ
3008066 61717048 2560 1440 - «Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:00

-

-

«Բարսելոնայի» ճամբարում լարված իրավիճակը մնաց անցյալում: Համենայն դեպս դաշտից դուրս ամեն ինչ հստակեցվեց: Նախագահի ընտրությունն ավարտվեց Ժոան Լապորտայի հաղթանակով: Կատալոնացի ֆունկցիոները անծանոթ տեղ ու անծանոթ պաշոնի չի եկել. 2003 թվականին Լապորտան փոխարինեց Ժոան Գասպարին ու դարձավ 21-րդ դառի առաջին նախագահը, որի օրոք «Բարսելոնան» տիտղոս նվաճեց: Մասնագիտությամբ իրավաբան նախագահի գալով ակումբում սկսվեց «պերեստրոյկա», որը, ըստ երկրպագուների, ֆուտբոլիստների մեջ փոխեց ԴՆԹ-ն: Բայց ճանապարհը հեշտ չի եղել:

Նախագահի ընտրություն

2003 թվականին նախատեսված ընտրությանը Լապորտան ֆավորիտների մեջ չէր, սակայն սոսյոների ուշադրությունը գրավեց նրա խարիզման ու համարձակությունը: Ավելի պրագմատիկ հանրապետական թեկնածու Լյուիս Բասատին Լապորտան հաղթեց բոլոր հարթակներում: Նրան աջակցում էին երիտասարդ գործարարները, օրինակ Սանդրո Ռոսելը («Բարսելոնայի» հաջորդ նախագահը), որոնք խոստանում էին մեծ ներդրումներ կատարել՝ ակումբի թանգարանը նորից տիտղոսներով լցնելու համար: Իր հերթին Լապորտան ընտրվելու դեպքում խոստացավ Կատալոնիայի մայրաքաղաք բերել Դևիդ Բեքհեմին: Այդքանը բավական էր ընտրողներին իր կողմը քաշելու համար: Նույն Ռոսելի ջանքերով, Լապորտան դարձավ մեդիա դեմք: Այդ գործոնը ևս կարևոր դարձավ: Ժամանակն էր տիտղոս նվաճել:

joan laporta 2kg2a19hft791e1c0eiff9yl2 960x540 - «Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք

2000 թվականի մայիսին Լուի վան Գալը հեռացավ «Բարսելոնայից»՝ իր հետ տանելով տիտղոս նվաճելու բոլոր գաղտնիքները: Նրան հաջորդած Լորենսո Սերա Ֆերերը չուներ հաղթողի հոգեբանություն ու գործնականում իր հեղինակությունը չբավականացրեց ամրացնել ուժեղ կազմ ունեցող թիմի հանդերձարանը: Կառլես Ռեկսաչի հետ «Բարսան» հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, սակայն դա տիտղոս չէր: Այն ժամանակ հեղինակությունը փրկել ցանկացող նախագահ Ժոան Գասպարը որոշեց նորից հրավիրել Լուի վան Գալին, սակայն հոլանդացու, այնուհետև նրան փոխարինած  Ռադոմիր Անտիչի գալը մեծ ֆեյլ էր: Նախագահի աթոռին նստելուց հետո առաջին որոշումը մարզիչ նշանակելն էր:

Առաջին մրցաշրջանն ու առաջին փորձությունները

Երբ Լապորտան Ռայկարդին համոզում էր գլխավորել «Բարսելոնան»՝ նրան խոստանալով սարեր ու ձորեր, Դևիդ Բեքհեմի տրանսֆերային սագան դեռ չէր ավարտվել: Համեմատաբար երիտասարդ ու անփորձ մասնագետը համաձայնեց գլխավորել հոգեբանական ու ֆինանսական խնդիրների մեջ ողողված «Բարսան»՝ պայմանով. Կատալոնիա պետք է գա մեգաաստղ, որի հետ տիտղոս նվաճելն իրատեսական կլինի:

«Ես ձեզ խոստացել եմ, որ «Բարսելոնային» հանելու եմ ֆուտբոլային Օլիմպոս: Սակայն դրա համար պետք է պայմանագիր ստորագրել թոփ ֆուտբոլիստի հետ: Դևիդ Բեքհեմ, Ռոնալդինյո կամ Թիերի Անրի: Նրանցից մեկն անպայման կկրի կապտանռնագույն մարզաշապիկը», – ընտրվելուց հետո հայտարարել է Լապորտան:

1002683 19233096 2560 1440 960x540 - «Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք

Երկրպագուները սպասում էին հայտնի մարզչի ու Դևիդ Բեքհեմի ժամանելուն, սակայն անգլիացին արդեն կատարել էր իր ընտրությունը հօգուտ Մադրիդի: Ավելի ճիշտ նրա փոխարեն արդեն որոշել էր նրա կինը՝ Վիկտորիան: Թիերի Անրին, որը ևս «Բարսելոնայի» թիրախում էր, երկարաձգեց պայմանագիրը «Արսենալի» հետ: Մնացյալ բոլոր աստղները զբաղված էին. նորին չբերելու դեպքում Լապորտան կկորցներ նախագահի աթոռը: Կատալոնացի բիզնեսմենն ընտրեց Ռոնալդինյոյին՝ փախցնելով նրան «Մանչեսթեր Յունայթեդի» քթի տակից և  երկրպագուների ուրախությանը չափ ու սահման չկար. Կատալոնիա էր եկել «կախարդը»: Առաջին պաշտոնական խաղում նրա խփած գոլը ոչ այլ ինչ էր, քան կախարդանք:

Մրցաշրջանի առաջին հատվածում Ռոնին վնասվածք ստացավ ու դուրս մնաց տևական ժամանակով: Առանց նրա «Բարսան» հայտնվեց մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում: Աղետ: Լապորտան նախաձեռնեց Էդգար Դավիդսի տրանսֆերը, որը ցեմենտեց կիսապաշտպանությունը: Ռոնալդինյոյի վերադաձից հետո «Բարսան» նոր շունչ ստացավ, «Բեռնաբեու» ստադիոնում հաղթեց «Ռեալին» ու առաջնությունն ավարտեց անհավանական երկրորդ տեղում՝ հետ մնալով միայն «Վալենսիայից»: Հոգեբանական արգելքը հաղթահարված էր:

2004 թվականի ամռանը Լապորտան հովանավորներին համոզեց, որ եթե թիմն ունենա այլ որակյալ նորեկներ, կպայքարի չեմպիոնության համար: Նոր տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ձեռք բերեց 2003/2004 մրցաշրջանի հերոսներ Լյուդովիկ Ժյուլիին ու Դեկուին, «Սելթիկի» լեգենդար հարձակվող Հենրիկ Լարսոնին, Կամերունի հավաքականի գոլահար Սամուել Էտո՛Օ-ին և մի շարք այլ խաղացողների: Արդյունքը սպասեցնել չտվեց. 2004/2005 մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր:

Տիտղոսներ

2005/2006 մրցաշրջանում չեմպիոնական հաջողությունը ամբողջությամբ կրկնվեց: Լա Լիգայում «Բարսելոնան» նորից մրցակցությունից դուրս էր: Բայց, ի տարբերություն Լապորտայի գահակալման առաջին տարվան, 05/06 մրցաշրջանը նշանավորեց Չեմպիոնների լիգայում ակումբի գրանցած փառահեղ հաղթանակով: Ռայկարդի տղաները եզրափակիչում կոտրեցին 10 հոգով խաղացող «Արսենալի» դիմադրությունն ու պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեցին եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարը:

CiompRkW0AEEHxD 960x642 - «Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք

Նույն թվականին ակումբում պետք է տեղի ունենար նախագահի ընտրություն, որը նախատեսված էր սեպտեմբերին, սակայն ընտրության անցկացման կարիք չեղավ: Ժոան Լապորտան թեկնածուներից միակն էր, որը հավաքել էր անհրաժեշտ քանակի՝ 1804 ստորագրություն՝ քվեարկությանը մասնակցելու համար:

Հաջորդ երկու մրցաշրջանում «Բարսելոնան» սկսեց աստիճանաբար զիջել դիրքերը: Երկրպագուները հույս ունեին, որ Չեմպիոնների լիգան նվաճելուց հետո թիմը հանգիստ կնվաճի առնվազն 2 տիտղոս, իսկ 06/07-ին նորից կլինի բարձունքում: Սակայն Եվրոպայի սուպերգավաթում «Բարսելոնային» «ծեծեց» «Սևիլիան», Աշխարհի ակումբային առաջնությունում էլ Ռայկարդի թիմին հաղթեց բրազիլական «Ինտերնասիոնալը»: Վիճակն ավելի վատացավ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Խետայից» դուրս թռչելուց հետո: Մրցաշրջանի հիասթափության ապոգեյը չեմպիոնության կորուստն էր («Բարսան» ու «Ռեալը» հավասար միավորներ հավաքեցին, բայց լրացուցիչ ցուցանիշով հաղթեցին մադրիդցիները):

Ռայկարդ OUT, Գվարդիոլա IN

rueaf1e451d55 - «Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք

2007/2008 մրցաշրջանի սկզբում Թիերի Անրին կատարեց իր նախնական խոստումներից ևս մեկը՝ թիմ բերելով Թիերի Անրիին: Սակայն ֆրանսիացին առաջին մրցաշրջանում չկարողացավ հաջողություն բերել «Բարսային»: Հատկապես հիասթափեցրին թիմի աստղեր Ռոնալդինյոն ու Սամուել Էտո՛Օ-ն, որոնք ավելի ու ավելի շատ ժամանակ էին անցկացնում գիշերային ակումբներում ու մարզման էին գալիս կիսապատրաստ: Ռայկարդի հետ հարաբերությունները կտրուկ վատացան. դա ազդեց արդյունքների վրա:

Ռայկարդը գտավ հիանալի լուծում և ազատվեց երկու կողմերից էլ.

  • Ո՞ւմ է պետք ֆուտբոլիստը, անգամ հանճարեղ, որը չի ենթարկվում մարզչի հրահանգներին, խախտում է թիմի բարոյահոգեբանական մթնոլորտն ու կարգապահությունը
  • Ո՞ւմ է պետք այն մարզիչը, որը չի կարողանում սանձել իր ֆուտբոլիստներին

Երեկոյան խրախճանքների սիրահար Ռոնալդինյոն փախավ «Միլան», Ռայկարդը 1 տարվա դադարից հետո վերադարձավ մարզչական աշխատանքին, չնայած վայ նման վերադարձին («Գալաթասարայ», Սաուդյան Արաբիայի հավաքական՝ երկու դեպքում էլ հեռացում): Էտո՛Օ-ն խելքի եկավ նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ խոսելուց հետո:

Լապորտան վաղուց էր աշխատում ակումբի լեգենդի վրա, Պեպն էլ արդարացնում էր սպասելիքները: Նրա նորարական մոտեցումները «Բարսելոնայի» երկրորդ թիմում տպավորիչ էին: Լապորտան Պեպին գլխավոր թիմի ղեկը ստաձնելիս քարտ-բլանշ տվեցին:

Տիտղոսային ռեկորդ

barcelonas coach pep guardiola c down 1024x663 1 960x622 - «Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք

2008 թվականին, մինչև Պեպի նշանակումը, «Բարսելոնայի» սոսյոները անվստահության քվե հայտնեցին Լապորտային: Գործը գնում էր պաշտոնանկության, սակայն անհրաժեշտ քանակության ձայները չապահովվեցին, և Լապորտան շարունակեց պաշտոնավարել: Երկրպագուների կորցրած վստահությունը վերականգնելու համար Լապորտան գլխավոր մարզչի պաշտոնը վստահեց Գվարդիոլային: Կատալոնացի մասնագետը ծերացող թիմը թարմացրեց Դանի Ալվեսով ու Ժերար Պիկեով: Սակայն մրցաշրջանի առաջին 2 խաղում  «Նումանսիայից» կրած պարտությունն ու «Ռասինգի» հետ ոչ-ոքին ստիպեց երկրպագուներին վատատեսորեն տրամադրվել:

Այս ձախողումներից հետո «Բարսան» 22 խաղից բաղկացած անպարտելիության շարք անցկացրեց: Գվարդիոլան դարձավ առաջին մարզիչը վերջին 10 տարվա ընթացքում, որը մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթեց «Ռեալին» երկու խաղում անընդմեջ՝ 2-0 և 6-2:

Մեր ընտանին

Նման խաղը չէր կարող թիմին առանց տիտղոս թողնել: Բնականաբար, «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն: Պեպին հաջողությունն ուղեկցեց նաև երկրի գավաթի խաղարկությունում, իսկ Չեմպիոնների լիգայում «Բարսան» եզրափակիչում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Այդպես, «Բարսան» Պեպի գլխավորությամբ առաջին իսկ մրցաշրջանում ձևակերպեց թրեբլ:

Վերջին մրցաշրջան

1248645641 740215 0000000001 noticia grande - «Վերադարձ հնին՝ նորի ակնկալիքով». Ինչպիսին էր «Բարսելոնան» Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք

2009/2010 մրցաշրջանի ընթացքում «Բարսան» ավարտին հասցրեց նախորդ տարի սկսած փառահեղ գործը: Հաջորդաբար «կապտանռնագույնները» նվաճեցին Իսպանիայի ու Եվրոպայի Սուպերգավաթները: 2009-ի վերջում կատալոնացիները մրցակցությունից դուրս էին աշխարհի ակումբային առաջնությունում: Գվարդիոլայի հետ «Բարսելոնան» նվաճեց 6 հնարավորից 6 տիտղոս, ինչը դարձավ ռեկորդային ցուցանիշ: Պատահական չէ, որ Գվարդիոլան ակումբի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքեց:

Նոր խաղաշրջանում «Բարսելոնան» նորից հաղթեց «Ռեալին» առաջնության երկու խաղերում էլ ու ռեկորդային միավորներով (99) դարձավ Իսպանիայի չեմպիոն: Բայց այլ ասպարեզներում թիմը ձախողվեց: Երկրի գավաթի խաղարկությունում «Բարսան» կանգ առավ 1/8 եզրափակիչում, որտեղ թիմին սենսացիոն կերպով դուրս թողեց «Սևիլիան», իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում թիմին փառահեղ կերպով դուրս թողեց ու հետագայում հաղթող դարձավ Ժոզե Մոուրինյոյի «Ինտերը»: Մրցաշրջանի ավարտից հետո՝ 2010 թվականի հունիսի 30-ին Լապորտան հեռացավ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից՝ պայմանավորված կառավարման ժամկետի ավարտով:

21 տարի անց Լապորտան նորից վերադարձել է «Բարսա»: Անելիքները շատ են, մտածելու առիթները՝ ևս: Գլխավոր հարցը, իհարկե, Լիոնել Մեսիի հետ է կապված: Ի՞նչ անել. ամեն գնով պահել հանճարին, թե կառուցել նոր թիմ՝ 0-ից, ինչպես ժամանակին արեց Լապորտան: Արեց ու հաջողեց:

Լապորտան «Բարսելոնա» կվերադարձնի Վիկտոր Վալդեսին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա