Logo

Երիտասարդական ԱԱ. Կարեն Խաչատրյանը նույնպես եզրափակիչում է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 4 4 - Երիտասարդական ԱԱ. Կարեն Խաչատրյանը նույնպես եզրափակիչում է

Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

82 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը 9-0 հաշվով վաղաժամ, գեղեցիկ հաղթանակ է տոնել հնդիկ Ռավի Մալիկի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ: Խաչատրյանի մրցակցի անունն այս պահին հայտնի չէ:

72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում, ցավոք, պարտվել է Շանթ Խաչատրյանը, որը կպայքարի բրոնզի համար:

Հիշեցնենք, որ քիչ առաջ եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Սահակ Հովհաննիսյանը, որը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցու հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա