Logo

Երիտասարդական ԱԱ. Վահե Պողոսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, Հրաչյա Պողոսյանն ու Հակոբ Բաղդասարյանը հաղթանակով մեկնարկեցին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.08.2019ՍՊՈՐՏ
Hakob Baghdasaryan - Երիտասարդական ԱԱ. Վահե Պողոսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, Հրաչյա Պողոսյանն ու Հակոբ Բաղդասարյանը հաղթանակով մեկնարկեցին (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:32

-

-

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթանում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանը հունահռոմեական ոճում ներկայացել է 8 մարզիկով, որոնցից 4-ն այսօր գորգ են դուրս եկել:

55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը քիչ անց կանցկացնի իր մեկնարկային գոտեմարտն այս առաջնությունում:

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել է ճապոնացի Կյոտարո Սոգաբեին և 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Իրանի ներկայացուցիչ Շահին Մոֆրադի հետ:

77 կգ քաշային կարգում Վահե Պողոսյանը որակավորման փուլում 8-6 հաշվով Ղրղզստանի ներկայացուցիչ Ազամատ Ուլուին հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում 6-12 հաշվով զիջել է հնդիկ Սայան Սայանին: Պողոսյանն սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա, եթե Սայանը եզրափակիչի ուղեգիր նվաճի:

87 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարն սկսել է Հակոբ Բաղդասարյանը: Հայ ըմբիշը 4-3 հաշվով հաղթել է ուկրաինացի Վալենտին Շկլիարենկոյին և քառորդ եզրափակիչում գոտեմարտելու է Բելառուսի ներկայացուցիչ Իհար Յարաշևիչի հետ:

Հրաչյա Պողոսյանի հաղթական գոտեմարտը որակավորման փուլում՝

Վահե Պողոսյանի հաղթական գոտեմարտը որակավորման փուլում՝

Հակոբ Բաղդասարյանի հաղթական գոտեմարտը 1/8 եզրափակիչում՝

Վահե Պողոսյանի գոտեմարտը 1/8 եզրափակիչում՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա